«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Գագիկ Ծառուկյան. Երեք փաստարկ՝ կապված Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնության, ինչպես նաև թեմայի շուրջ հանրային քննարկումների հետ կապված՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացառիկ պարզաբանում է տվել «Փաստ» թերթին: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:

Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը՝ ուզում եմ ներկայացնել ընդամենը երեք փաստարկ, որ բացահայտում են այս գաղափարի դրական ներուժը և այս նախագծի իրականացման նպատակահարմարությունը հենց այս շրջանում։ Սա չի նշանակում, որ չեմ ծանոթացել առկա բոլոր կարծիքներին կամ չեմ հարգում դրանց հեղինակներին, սակայն վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։

Փաստարկ առաջին

Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։

Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի, ցանկացած հասարակության համար։ Պառակտված հասարակություններն իրենց պետությունները տանում են նոր խնդիրների ու անհաջողությունների։ Առանց այդ էլ պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր ժողովրդի միայն փոքր մասն է ապրում հայրենիքում։ Միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում. ամենուր։

Եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն մենք կարող ենք գաղափարը հաջողված համարել։

Եթե տարբեր քաղաքական և այլ հայացքներ ունեցող հայեր կգան արձանի մոտ, և այն կդառնա ներքին թշնամանքից ու ներքին բարիկադավորումից զերծ մի միջավայր, ուրեմն գաղափարը հաջողված է։ Քրիստոսի արձանի գաղափարը, նրա կառուցման բոլոր փուլերը, նրա խորհուրդը դառնալու է ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ:

Փաստարկ երկրորդ

Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Արդյո՞ք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան լավ վիճակում է, որ մենք հեշտությամբ պատրաստ ենք հրաժարվել տուրիզմ խթանող նախագծերից։ Տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է։ Կան օբյեկտիվ պատճառներ` մենք չունենք ծով, մենք չունենք աշխարհին կապող երկաթուղի և այլն։

Ամենակարևորը, մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել մեր ունեցածը և քայլեր չենք ձեռնարկում՝ աշխարհի համար ավելի հետաքրքիր ու ավելի գրավիչ դառնալու համար։ Քրիստոսի արձանը դառնալու է թե՛ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե՛ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։ Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչու պետք է դեմ լինել դրան։

Փաստարկ երրորդ

Հայաստանի ո՛ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարանաշինություն և այլն։

Հենց սա՛ է նշանակում տնտեսական զարգացում, նոր աշխատատեղեր, մարդկանց զբաղվածության խնդրի լուծում։ Պետական քաղաքականությունն ուղղված է այս խնդիրների լուծմանը, պետական քաղաքականությունն ուղղված է դեպի Հայաստան տուրիզմի զարգացմանը, և ահա մասնավոր ներդրողը առաջ է քաշում նման գաղափար և պատրաստակամություն է հայտնում՝ իրականություն դարձնել այն։

Այն երկրները, որոնց հաջողություններով մենք հիանում ենք, երազում այդպիսին դառնալ, զարգացել են հենց այս ճանապարհով՝ պետական նպատակային քաղաքականություն, մասնավոր ներդրումներ, նվազեցված բյուրոկրատիա։ Արձանի գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել, որովհետև այդ վայրն ունենալու է նկատելի տնտեսական զարգացում։

Ինձ համար՝ որպես գաղափարի հեղինակ, այդ հարցն առաջնային չէ, որովհետև Քրիստոսի արձանը ամբողջ Հայաստանի համար է, ողջ հայ ժողովրդի համար է, այն օգուտ է տալու ողջ պետությանը։

Աստված պահապան մեզ բոլորիս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
Ամենադիտված