Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483


«Եթե դու այդպես խնդրեիր`ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի» 

Ուշադրության կենտրոնում

Քաղաքականություն

«ԵԹԵ ԴՈՒ ԱՅԴՊԵՍ ԽՆԴՐԵԻՐ`ԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՍԸ ՔԵԶ ԿՏԱՅԻ» 
Լուսինե Պետրոսյան19 Ապրիլ 2022 | 16:45
 Facebook  Twitter   

2022թ. ապրիլի 17-ին Խորհրդային Հայաստանի 1974-88թթ. ղեկավար Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակն էր: Կարեն Սերոբիչը իշխանության վերադարձավ 1999-ին, 1998-ի` հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կեղծված նախագահական ընտրություններից մեկ տարի անց, 1999-ի հունիսից հոկտեմբեր զբաղեցրեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը եւ զոհվեց հոկտեմբերի 27-ին` Նաիրի Հունանյանի խմբակի կողմից խորհրդարանում իրականացված ահաբեկչության արդյունքում: Հետմահու Դեմիրճյանին շնորհվեց Ազգային հերոսի կոչում, իր անվամբ կոչվեցին Երեւանի մետրոպոլիտենը, Ծիծեռնակաբերդի մարզա-համերգային համալիրը, Երեւանի թիվ 139 անգլերեն թեքումով դպրոցը, եւ այլն, հրատարակվեցին գրքեր, ծննդյան 70-ամյա, 80-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպվեցին պետական հուշ-միջոցառումներ: 

Այս տարի պետական մակարդակով կարծես ոչինչ չէր կազմակերպվել, բացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Պանթեոնում Դեմիրճյանի շիրիմին այցելելը կամ ծաղկեպսակ ուղարկելը, ինչի համար պետք է անհարմար զգա հատկապես ՀՀ նախագահի պաշտոնում գտնվող Վահագն Խաչատուրյանը: Մասնավոր նախաձեռնությամբ, «Ապրելու» հիմադրամի կողմից, Մաշտոցի պողոտային հարակից պուրակներից մեկում, որտեղ նախատեսված է տեղադրել Դեմիրճյանի արձանը, հոբելյանական համերգ էր կազմակերպվել: Նաեւ ԳԱ Պատմության ինստիտուտի եւ Դեմիրճյանի թանգարանի համատեղ ջանքերով Գիտությունների ակադեմիայում գիտաժողով էր կազմակերպվել:

Սակայն, հասկանալիորեն բոլոր հոբելյանական միջոցառումները հարգանքի տուրք մատուցելուց այն կողմ, մեծ դերակատարություն չունեն: Կարեն Դեմիրճյանը մարդկանց հիշողության մեջ ապրում է Խորհրդային Հայաստանի ղեկավարի հանգամանքով եւ արված գործերով: Եվ այդ ընկալման ու հիշողության հարթությունից չհեռանալու համար որոշեցինք Կարեն Սերոբիչի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ հատվածներ տպագրել օրագրերից, որ նա վարել է ՀՀ Կոմկուսի Կենտկոմը ղեկավարած տարիներին: Այդ օրագրերից 1976-1987թթ. մեծաթիվ գրառումներ առանձին գրքով` «Дни сквозь строчки Из рабочих дневников Карена Демирчяна» վերտառությամբ, հրատարակվել են 2010-ին: 

Ելնելով այսօրվա թեմատիկ արդիականությունից թարգմանաբար ներկայացնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես Մեղրիով ավտոճանապարհ անցկացնելու ադրբեջանական նախաձեռնությանը առարկելու եւ թույլ չտալու հատվածները: Զգացողությունն այն է, որ անկախ երկրից, հասարակարգից, տարեթվից պատմությունը կրկնվում է: Տա Աստված վերջանական ելքը լինի այնպիսին, ինչպես եղավ Դեմիրճյանի օրոք: 

Հաջորդիվ կներկայացնենք Թուրքիայի վերաբերյալ հատվածները: Բայց օրագրային գրառումները ցանկանում եմ սկսել մի հատվածով, որ պատկերացում է տալիս Դեմիրճյանի մասշտաբի, հեռատեսության ու պատասխանատվության մասին: 


29.04.1982թ.

Մովսիսյան Վլադիմիր – Մոսկվա ուղեւորության մասին – արդյունքների մասին զեկույց:
Կրկնեցի իմ հանձնարարականը` ոչ մի խորանարդ մետր ջուր (որպես ավելորդ) չպետք է հանրապետությունից դուրս հոսի: Հանրապետությանը պատկանող ամբողջ ջուրը, ամբողջ հոսքը մենք պետք է օգտագործենք հանրապետությունում: Այս հարցերում պետք է 100-200 տարի առաջ նայել (մինչդեռ մեր «իմաստունները» ապացուցում էին, թե 2000թ-ին Հայաստանում ջրի ավելցուկ կլինի… ապուշնե՛ր): Ես երեք տարի առաջ եմ ցույց տվել այդ մոտեցման  հիմարությունը: Հայաստանին ջուրը հարկավոր է ավելի, քան առկա պաշարներն են: Մենք պետք է ջուր ստանանք, բայց չտանք: Հայաստանից ոչ մի կաթիլ չպետք է գնա: Պետք է բարելավել եւ ոռոգել հանրապետության բոլոր հողերը, որոնք կարող են ոռոգվել: 

28.11.1983թ.
Խորհրդակցություն Մեղրիի շրջանով անցնող ավտոճանապարհի հարցով – Կիրակոսյան Ա. Մ., Սաղոյան Գ.,  Հայրապետյան, Վարդանյան (շրջկոմի քարտուղար), Մելքումյան, Ղամբարյան – որոշեցինք 1-ին տարբերակը` Ղափանով, 2-րդ տարբերակը` Ծավով: Իրենց (Ադրբեջանական ՍՍՀ-ի) կողմից առաջարկված տարբերակը նպատակահարմար չէ ո՛չ տնտեսական տեսակետից, ո՛չ ռազմավարական:

Խորհրդակցություն երկաթուղու զարգացման հարցով (Երեւանյան բաժանմունքի) Բիրյուկով Վ. Ե., Վարդոսանաձե Լ. Գ., Անդրեեւ, Ղամբարյան, Ղանդիլյան, Մինասբեկյան: 

Քննարկեցինք որոշման նախագիծը, Կենտկոմի, Մինստրների խորհրդի, ԽՍՀՄ Հաղորդակցության ուղիների մինիստրության, Տրանսպորտային կառուցապատման մինիստրության  հրամանները` երկաթուղու Երեւանի բաժանմունքի զարգացման վերաբերյալ: 

Ես եւս մեկ անգամ Վ. Ե. Բիրյուկովի ուշադրությունը հրավիրեցի հանգամանքին, որ սահմանագծով նոր ճանապարհ (ինչպես առաջարկում են Ադրբեջանական ՍՍՀ-ի ընկերները) կառուցելու կարիք չկա: Դա ո՛չ տնտեսական առումով (քանի որ քիչ մեքենաներ են անցնում, իսկ ճանապարհը շատ թանկ արժի), ո՛չ ռազմավարական առումով ձեռնատու չէ: 

Մենք առաջարկում ենք Զանգելան-Ղափան-Մեղրի տարբերակը (այդ ճանապարհը արդեն գործում է Քաջարան-Մեղրի հատվածի գործարկումից հետո): Կամ Զանգելան-Ծավ-Մեղրի, որը ադրբեջանցի ընկերների առաջարկած  տարբերակից  ընդամենը 4կմ է երկար, սակայն 1) ռազմավարական առումով անվտանգ է, 2) տնտեսապես նպատակահարմար է, քանի որ Մեղրիի շրջանում 8 հազար հեկտար հողատարածք չի գործարկվի: 

30.11.1983թ.

Խորհրդակցություն Նյուվադի-Մեղրի ավտոճանապարհի հարցով, մասնակցում էին Սեիդով Գ. Ն. (Ադրբեջանական ՍՍՀ), Բիրյուկով Վ. Ե. (Պետպլան), Անդրեեւ Գ., Ղամբարյան Կ., Կիրակոսյան Ա, Հայրապետյան Գ.: 
Եվ Բիրյուկովը, եւ Սեիդովը նախագծում ներառված Նյուվադի-Մեղրի ավտոճանապարհը  համարեցին անընդունելի (նույնիսկ ասացին, թե այդքան վտանգավոր ավտոճանապարհ առաջարկելը չպետք է անգամ մտքով անցկացվի): 
Մյուս կողմից ճանապարհը առաջարկված է մինչեւ սահման: Առաջարկել են այն հասցնել մինչեւ Նյուվադի, այդտեղից շրջել դեպի հյուսիս: 
Ես ասացի, որ ճանապարհը պետք է դիտարկել ոչ թե սահմանից, այլ Մինջեւանից կամ Զանգելանից: Պետք է գտնել օպտիմալ լուծումը, հրաժարվել ինքնանպատակ քայլերից: Պետք է ազատվել մտածողության մտապատճեններից եւ վոլյունտարիզմից: Բոլորս հանգեցինք եզրակացության, որ պետք է հարցը մեկ անգամ էլ ուսումնասիրել եւ քննարկել: Նրանց առաջարկը սահմանից մինչեւ Նյուվադի ճանապարհ կառուցելու մասին իմ կողմից մերժվեց որպես սխալ լուծում: 
    
27.06.1984թ.
 …
Զրույց Վ. Մ. Նիկիֆորովի հետ:
Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ հարաբերությունների մասին; Ես ասացի, որ բաժինը պետք է ավելի մեծ սկզբունքայնությամբ մոտենա այս հարցին: Ի վերջո ընկերները այդ հանրապետությունից միշտ յուրօրինակ (կատարված փաստի) իրավիճակներ են ստեղծում, ինչի հետ, բնականաբար, մենք չենք կարող հաշտվել: Վերցնենք, օրինակ, սահմանային հողակտորների հարցը: Իրենք տարածքը զբաղեցնում-գրավում են, հետո ասում են, թե ժողովրդին չեն կարողանում հանել: Բայց այդպես չի կարելի: Հարկավոր է մեղավորներին պատժել: 

29.08.1984թ.
Ե. Կ. Լիգաչովի մոտ – 1 ժամ:
1) Երեւանին շքանշան շնորհելու մասին;
2) Ցեղասպանության 70-րդ տարելիցի մասին – մանրամասն պատմեցի խնդրի կարեւորության, ծագումնաբանության մասին: Փոխհարաբերությունների մասին: 
3) Կադրային հարցերի մասին – կատարյալ աջակցություն: Ես բարձացրեցի մշակույթի բաժնի վարիչին Կենտկոմի քարտուղար նշանակելու հարցը (իր ժամանակին): Սատարեց; 
4) Ռ. Արզումանյանի մասին: 
5) Մեղրիով անցնող ճանապարհի մասին (ադրբեջանցի ընկերների ոչ ճիշտ պահվածքը): Ընդհանուր առմամբ ես ասացի, որ անբնական է եւ անհանգստություն է առաջացնում այն, որ երբ մի գյուղում կամ տեղանքում ինչ-որ բան է պատահում, ադրբեջանցիներով բնակեցված բոլոր վայրերից հեռագրեր են գնում ՍՄԿԿ Կենտկոմ:

13.09.1984թ.
…    
Ընդունեցի Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Մուսու Մամեդովին եւ Ռասի-Զադեին (Ադրբեջանական ՍՍՀ Մինստրների խորհրդի նախագահի տեղակալին) «վիճելի հողերի» հարցով: 
Ես նրանց ասացի, որ մեր ժողովուրդների բարեկամությունը ամեն ինչից վեր է; Բոլոր հարցերով հանձանարարեցի, որ հանգամանալից ուսումնասիրվեն եւ լուծումներ տրվեն` ելնելով գլխավորից` եղբայրությունից եւ բարեկամությունից: Եթե մեր գործերը առաջ չեն գնում, նշանակում է դա դարձյալ աշխատելու է բարեկամության դեմ: 

Ասացի, որ լուծում գտնենք բոլոր վիճելի հարցերին (ներառյալ խնդրին, որ Ադրբեջանի մասնավոր անասնապահները նախիրները քշում են մեր արոտավայրեր): Առանձին զրույց ունեցա Մամեդովի հետ - փոխվստահության ոգով հարցրեց ճանապարհի մասին: Ես իրեն բացատրեցի: Ինքն ասաց` այդ դեպքում ինչի՞ շուրջ է վեճը: Ես ասացի, որ ուրիշ հիմք չկա բացի կեղծ հեղինակության, ամբիցիաների հանգամանքը: Ինքը հարցրեց Հասան-Կուլի–Բաղեի մասին (ադրբեջանցիներով բնակեցված տարածք է Արարատի շրջանում) – ես ասացի, որ դա մի քանի անգամ քննարկված հարց է; Այդտեղ ջրամբար կկառուցվի:

10.01.1985թ. 
Հ. Ա. Ալիեւի մոտ – զրույց մոտ 45 րոպե: Ընդհանուր հարցեր: Անցյալի համատեղ աշխատանքի մասին:
Իր նախաձեռնությամբ – Մեղրիով ճանապարհի մասին: Ինձ խնդրում էր իմ առարկությունը հանել: Ես պատասխանեցի, որ խնդիրը շատ է խորացել, առանց փորձագիտական հանձնաժողովի հնարավոր չէ կողմնորոշվել: Ինքը. «Թքած ունեցիր որոշման վրա: Ամեն ինչ քեզանից է կախված, ինչպես ասես` այնպես էլ կլինի»: Ասաց, որ ինձ խնդրում է որպես եղբայր: Ես ասացի, որ մենք մեր որոշումը փոխելու հիմքեր չունենք; Ինքը. «Եթե դու այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»: Ներկա էր Ֆ. Սարգսյանը: Այդ մասին պատմեցի Գ. Անդրեեւին – աջակցեց դիրքորոշմանը:  

 22.11.1986թ. 

Զրույց Ե. Կ. Լիգաչովի հետ – 2 ժամ 30 րոպե:
Պատմեցի Ղարաբաղի խնդիրների մասին: Ասացի, որ այնտեղ դրությունը ծանր է: Շատ նամակներ ենք ստանում անարդար վերաբերմունքի մասին: Դա հանգեցնում է նրան, որ հանրապետությունում մտավորականությունը իրեն ճիշտ չի պահում` շրջանառության մեջ են դրվում 20-ական թվականների փաստաթղթեր եւ ծայր են առնում խնդրին տրված անարդար լուծման մասին խոսակցություններ:

Ղարաբաղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ցույց տվեցի փաստաթղթերը: Նա հարցրեց` իսկ քո անձնական կարծիքն ինչպիսին է: Ես ասացի, որ դա շատ բարդ խնդիր է: Դրանով պետք է զբաղվել շատ խորությամբ եւ նրբորեն: Գլխավորն այն է, որ այնտեղ ապրող մարդիկ հանգիստ լինեն եւ իմանան, որ իրենց բարձացրած հարցերը լուծվում են: Քանի տարի է խոսում ենք հեռուստատեսության մասին - չի լուծվում: Բազմաթիվ այլ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Պատմեցի մեր այլ խնդիրների մասին:  Զրուցից հետո Ղարաբաղի խնդիրների մասին խոսեցի ՍՄԿԿ Կենտկոմի բաժնում: Նախազգուշացրի, որ այնտեղ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ տրվեն: 

Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԵթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ
Ամենադիտված