Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483


Որեւէ բան չպետք է ստորագրի՝ ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի

Ուշադրության կենտրոնում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:

- Հայաստանի ներքաղաքական կյանքին հետևո՞ւմ եք:

- Այո:

- Ընդդիմադիրները գործող իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են իրականացնում, ի՞նչ եք կարծում` պայքարն արդյունք կտա՞:

- Դժվարանում եմ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տևի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի:

- Ընդդիմությանը վստահո՞ւմ եք:

- Ընդդիմությունը շատ բազմաշերտ է:

- Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը:

- Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում և ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ:

- Կարծում եք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են:

- Չէ, ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր:

- Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Ի՞նչ սպասել:

- Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ:

- Իսկ պարտվողական կեցվածքից դուրս գալն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որևէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի: Մեզ լուրջ չեն վերաբերվում:

- Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է:

- Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում, անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե Ադրբեջանում, թե միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա վերջինը մնում է զինվելն ու սպասելը վատագույնի:

- Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է:

- Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է` Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձևավորվեն, ու հասնենք արդյունքի:

- Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես, օրինակ, 88-ին, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը:

- Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել:

- Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է:

- Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով` դարձնելու ենք Նախիջևան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու, սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում` նաև իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել:

- Արցախցիներին նաև մեղադրում են Արցախը լքելու, միայնակ ու անօգնական թողնելու մեջ:

- Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի տասը տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը տասը տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երևանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ տասը տոկոսը հայրենասեր լինի, մնացածը` ոչ: Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9000 բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով` ամեն կերպ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է, նման բան չկա: Արցախի մեծ մասը կռիվ է տվել: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ էր տալիս….

Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբԿամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԵթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ
Ամենադիտված