Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


5 ամենաամոթալի սխալները, որոնք կարող է անել տղամարդը կանանց հետ շփվելիս (լուսանկարներ)

Blog.1in-ը գրում է .

Տղամարդիկ պաշտում են կանոններ հորինել ու եթե բախվում են ինչ-որ բանի, որ ավելի բարդ է, քան ականջի փայտիկը, նրանք սկսում են հորինել դրա օգտագործման կանոնները։ Դե իսկ այնպիսի բարդ ինժեներական կոնստրուկցիայի մասին, ինչպիսին կինն է, տղամարդիկ պարզապես չեն կարող չմոգոնել կանոններ, ուստի Ձեզ կպատմենք կանանց հետ շփվելու էթիկետի ու դրա կանոնների մասին, իսկ ավելի ճիշտ՝ 5 ամենաամոթալի սխալների մասին, որոնք չի կարելի թույլ տալ երբեք ու ոչ մի պարագայում, երբ շփվում եք կանանց հետ. կանենք դա՝ կնոջ դիրքերից խոսելով։

Փակ դուռ

Շատ հաճելի է, երբ դու բացում ես դուռն իմ առջև։ Շնորհակալություն, թե չէ ես ցմահ կանգնած էի մնալու դրա առջև։ Մի գաղտնիք բացեմ. ես էլ գիտեմ դուռ բացելու ձևը։ Այո, այո… ու երբեմն ես դա բավականին լավ եմ անում, երբ ոչ ոք ինձ չի նայում, ես միշտ ինքնուրույն եմ դռները բացում։ Կներես, որ այդ սովորությունը մեկ-մեկ դրսևորվում է, երբ իմ կողքին տղամարդ կա։ Ու, որպես կանոն, ինձ պատժում են այդ ինքնագործունեության համար, քանի որ իմ ուղեկիցն իր արդար մղման մեջ ցանկանում է իրավիճակի վերահսկողությունը վերցնել իր ձեռքն ու իրեն գցում է դեպի դուռը՝ ձեռքի հետ տրորելով ոտքերս, դուրս գցելով ձեռքս ու պատահաբար ծնկով հետույքիս խփելով։

Եղիր ավելի պարզ

Թող իմ առջև բոլոր դռները բաց լինեն այլաբանական առումով, բայց երբ ես ինքս եմ փորձում բացել միանգամայն իրական դուռ, թույլ տուր անել այդ գործողությունը մինչև վերջ։ Հատկապես զգույշ եղիր երկու կողմերի վրա բացվող դռների պարագայում, որովհետև տղամարդիկ սովորաբար հրում են դուռը, իսկ կինը դեպի իրեն է քաշում։

Մեկ այլ օրինակ ևս. ես հրաշալի բացում եմ զուգարանի դուռը։ Այն միայն արտաքուստ է ծանր երևում, ուստի թող մտքովդ էլ չանցնի իմ առջև բացել զուգարանի դուռը, էլ չխոսեմ այն մասին, որ պետք չէ այն բացել, երբ ես դեռ ներսում եմ ու պատրաստվում եմ դուրս գալ։ Ամենաճիշտը կլինի պարզապես անտեսել իմ այնտեղ լինելը, հատկապես, հաշվի առնելով, որ, ինչպես հայտնի է, աղջիկները երբեք զուգարան չեն գնում, ու դա պարզապես ձեզ է թվում։

Կախիչ

Գեղեցիկ կերպով իմ շորերը հանելու քո ունակությունը կարող է երկուստեք օգտակար լինել կյանքում, բայց ավելի ուշ, երբ մենք գնանք քո տուն։ Եթե գնանք։

Իսկ մինչ այդ մենք պարզապես մտել ենք սրճարան, այնպես որ, շտապել պետք չէ։ Դու նկատել ես այն շարժումները, որոնք ես անում եմ շորերը հանելիս՝ քանդում եմ կոճակները, արդեն համարյա հանել եմ վերարկուս, բայց դեռ լրիվ չեմ հանել, չէ՞… Քեզ հավանաբար թվում է, որ ես ինչ-որ աննորմալ եմ կամ էլ ոջլոտ, բայց իրականում սխալվում ես։ Այդ անհասկանալի եռուզեռը վերարկուի տակ արվում է զուտ նրա համար, որպեսզի արագ ու աննկատ…

Ա) Ուղղեմ կրծկալը

Բ) Ձգեմ զուգագուլպաները

Գ) Հարմար կերպով ուղղեմ անդրավարտիքը

Դ) Եվ այլն…

Հասկանո՞ւմ ես, ես վերարկուի միջից պետք է դուրս գամ, ասես Աֆրոդիտեն փրփուրի միջից՝ իր ողջ հրաշագեղությամբ։ Եթե դու շտապես ինձ հանել վերարկուի միջից, Աստված գիտի, թե ինչ տեսքով ես կլինեմ քո ու այդ սրճարանի այլ հաճախորդների առջև։

Եղիր ավելի պարզ

Պետք չէ միանգամից անցնել հետևս, անգամ եթե ես արդեն քանդել եմ կոճակները։ Եթե ես քեզանից գալանտություն եմ ակնկալում, ապա ես կթեքվեմ դեպի քեզ կամ էլ ձեռքերս կկախեմ իրանի երկայնքով, թեթևակի ծալած արմունկներով։ Նկատելով այս նշանները՝ կարող ես հանգիստ հանել վերարկուս։

Աստիճան

Նախկինում տղամարդկանց արգելված էր կանանց հետևից բարձրանալ աստիճաններով, որովհետև տղամարդը հանկարծ կարող էր տեսնել կնոջ ոտնաթաթը… Սակայն սեքսուալ հեղափոխությունից հետո ոտնաթաթերի խնդիրն էապես պարզեցվեց։

Ու հիմա արդեն ես քո մազոտ ոտքի մի հատվածը տեսնելու ռիսկի տակ եմ, ու դա հաճախ է լինում՝ հաշվի առնելով, թե ինչ խրոխտ ես դու երկու-երկու աստիճանով բարձրանում։

Եղիր ավելի պարզ

Մոռացեք հնացած էթիկետի կանոնների մասին ու հիշեք հետևյալը. աստիճանների վրա տղամարդն ավելի լավ է գտնվի կնոջից ցած։ Այսինքն՝ ավելի լավ է դու բարձրանաս իմ հետևից ու իջնես իմ առջևից։ Տեսականորեն սա արվում է նաև նրա համար, որ կարողանաս բռնել ինձ, եթե ես հանկարծ ընկնեմ։ Գործնականում… դե գործնականում էլ՝ նույն բանը տեսականում։

Սեղան ու աթոռ

Եթե ես ինքնուրույն աթոռը քաշեմ ինձ համար, ապա վերջին պահին անպայման կքաշեմ իմ տակից։ Զավեշտալի է, չէ՞։ Իրոք որ։ Ու այն, որ դու կառչում ես աթոռից ու մինչև ինչ-որ աստիճան հետ ես քաշում աթոռն ինձ համար, շատ-շատ լավ է։ Բայց չէի՞ր կարող այն մի քիչ էլ հետ քաշել։ Չէ՞ որ ես այդքան էլ բարակ ու օդային չեմ։

Սակայն քեզ դա ուղիղ տեքստով ասել հասկանալի պատճառներով ամաչում եմ ու հերոսաբար խցկվում եմ այդ նեղ «արանքում» և հանուն դրա այնքան ուժեղ եմ փորս հետ քաշում, որ ստամոքսս կպչում է ողնաշարիս, իսկ իմ էլեգանտ ուղեկիցը դեռ մի բան էլ առաջ է հրում աթոռն ու դրոշմում է կուրծքս սեղանին։

Եղիր ավելի պարզ

Պարզապես հետ քաշիր աթոռը, ու դրանով քո առաքելությունն ավարտված է։ Միայն թե կողքիս կանգնած մնա ու թեթևակի հպված մնա աթոռի մեջքին, մինչև ես կհարմարվեմ ու կդիրքավորվեմ։

Ծանրություն

Այն կողակիցներս, ովքեր ինքնաբերաբար խլում են ձեռքումս եղած ցանկացած ծանրություն, երբեմն անգամ չեն մտորում այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն կողքից սեռահասուն, չափահաս տղամարդիկ, ովքեր փողոցում քայլում են՝ կանացի պայուսակը ձեռքներին, որի վրա դեռ մի բան էլ փոմփոլիկներ կան։

Ավելի պարզ եղիր

Թեթև պոլիէթիլենային տոպրակները, կանացի պայուսակներն ու անձրևանոցները քո խաչը չեն, ու պետք չէ կրել դրանք անձնուրացաբար։

Իսկական ռետրոսեքսուալի գաղտնիքները

Սրանք գալանտության հնաոճ կանոններն են, որոնք կիրառվում են ամենաանտանելի շովինիստ տղամարդկանց կողմից, ովքեր պահպանում են կնոջը որպես խնամակալության օբյեկտ համարելու մասին հայացքները։ Սակայն այդ սեքս-շովինիստներն այդքան էլ հիմար չեն։ Իհարկե, ֆեմինիստը կգնդակահարի քեզ նման հայացքների համար, բայց բոլոր մնացածները պարզապես կհալչեն։

Դու կանգնում ես, երբ նա է կանգնում

Իսկական մաչոն երբեք նստած չի մնա, երբ սենյակում գեթ մեկ կանգնած աղջիկ կա։

Դու քո վրա ես վերցնում բոլոր բանակցությունները տաքսու հետ

Ճանապարհելով կնոջը՝ իսկական մաչոն երբեք թույլ չի տա, որ տաքսի կանգնեցնի կինը։ Նա ինքը կբարձրացնի ձեռքը, կկանգնեցնի տաքսին, կասի հասցեն ու կվճարի, ինչից հետո կնստեցնի օրիորդին մեքենան ու անպայման հետևի նստարանին՝ պահանջելով, որ տեղ հասնելուն պես զանգահարի իրեն և ասի, որ ամեն բան նորմալ է։

Դու օգնում ես նրան կապել կոշիկների կապերը

Նման վերաբերմունք իսկական մաչոները ցուցաբերում են միայն այն աղջիկների նկատմամբ, ում հետ կապված են խիստ մտերիմ հարաբերություններով կամ միայն նրանց, ովքեր շատ տաք ու երկար վերարկու են հագել, որով դժվար է կռանալ առանց կեղտոտելու  և այլն : 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված