Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:
Մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրիս անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:
Ավելին՝ այստեղ