Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է. տնտեսագետը` շուկայում սպասվող զարգացումների մասին

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը լեհական PGNiG ընկերությանը և բուլղարական Bulgargaz ընկերություններին, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց: Bulgargaz-ը Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը համարել է զգալի ռիսկեր ստեղծող պահանջ, որը չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրի պայմաններին:

Տնտեսագետ Մերի Բոյաջյանի խոսքով՝ ներկայումս այդ երկրներն ապահովված են գազի անհրաժեշտ պաշարներով և տեխնիկական հնարավորություն ունեն եվրոպական շուկայից ինչպես գազատարով, այնպես էլ հեղուկ բնական գազ ստանալու համար:

«Ինչպես հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող ոչ բարեկամ երկրներին, այդ թվում՝ ԵՄ երկրներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և մի շարք այլ պետություններ, գազի դիմաց վճարումները կատարել միայն ռուսական ռուբլով: Ներկայում տասը ընկերություններ հատուկ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում գազի մատակարարման համար ռուբլով վճարելու համար, իսկ չորս ներկրողներ արդեն վճարումներ են կատարել Ռուսաստանի առաջարկած պայմաններով։ Որպես առաջացած խնդրի լուծում` Եվրամիությունը փորձելու է այլ երկրների տարածքով ներմուծել գազը՝ անհրաժեշտության դեպքում Լեհաստանին և Բուլղարիային թույլ տալով լրացուցիչ ծավալներով գազ գնել եվրոպական շուկայից:

Հատկանշական է, որ ներկայում լեհական PGNiG ընկերության գազի ստորգետնյա պահեստարանները լցված են գրեթե 80%-ով, ինչը զգալիորեն ավելացել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ՝ Լեհաստանը Գերմանիայից հակադարձ ճանապարհով գազ է ներկրել, ինչն արդեն 2021թ.-ի հունվարին հանգեցրել է երկիր Բելառուսից և Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը: Պետք է նշել նաև, որ Լեհաստանը տարեկան սպառում է գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 5 միլիարդը համարվում է սեփական արտադրությունը։

Ինչ վերաբերում է Բուլղարիային, ապա Բուլղարիա ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը 2021թ.-ին կազմել է մոտ 3.3 միլիարդ խորանարդ մետր։ Բուլղարիան Հունաստանի հետ փոխկապակցման միջոցով ստացել է ևս 0.3-0.4 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Ընդհանուր առմամբ, երկրի ներքին սպառումը կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր, իսկ մնացած մասը երկիրն ուղղում է պահեստարաններ: Ներկայում Բուլղարիայում գազի պահեստարանները լցված են ընդամենը 17%-ով, այսինքն՝ երկիրը չունի սեփական ռեսուրսներ, որպեսզի կանխի գազի առաջացող դեֆիցիտը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Միաժամանակ նշենք, որ Բուլղարիան և Լեհաստանը հանդիսանում են տարանցիկ երկրներ: Հարցին, թե հաշվի առնելով, այդ փաստը, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց. 

«Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» պաշարներով, բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ «Գազպրոմը» տարեկան արտահանում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Լեհաստան և 2 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Բուլղարիա, ինչը կազմում է ամբողջ արտահանման ծավալների 8%-ը և ամբողջ արտադրության՝ գրեթե 3%-ը:

«Գազպրոմ»-ի կորուստները էական չեն լինի, եթե Լեհաստանի և Բուլղարիայի կողմից ռուսական գազի ներկրումը փոխհատուցվի այլ երկրների կողմից գազամատակարարումների ավելացմամբ, ինչի պարագայում հնարավոր է նաև խուսափել գազի գների հետագա թանկացումներից, սակայն երբ եվրոպական երկրների մեծ մասը հրաժարվի ռուսական գազից և դրա դիմաց ռուբլով վճարելուց, ակնկալվում է գների զգալի բարձրացում և ՌԴ տնտեսության վրա էական բացասական հետևանքների առաջացում»:

Հատկանշական է, որ Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները դադարեցնելու մասին «Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է մեկ քառորդով՝ գերազանցելով 1300 ԱՄՆ դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի գների բարձրացումը կարող է փոխհատուցել ՌԴ արտահանման ծավալների անկման հետևանքով առաջացող տնտեսական օգուտների կորուստը:

Մարիամ Նալբանդյան

Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման
Ամենադիտված