ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ


Իրանական արտադրանքը կարող է արտադրվել ՀՀ-ում, իսկ հետո արտահանվել ԵԱՏՄ երկրներ. Նաիրի Սարգսյան

Հասարակություն
«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին տնտեսական ինչ դիվիդենտներ կբերի Հայաստանին։

ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` շահագրգիռ ընկերություններին տալով արտոնյալ կարգավիճակ, օրինակ` հարկերից ազատելու տեսքով, ցուցաբերել պետական աջակցություն, հատկացնել տարածքներ, և այդ դեպքում իրանական կամ ռուսական արտադրանքը կարող է մատչելի պայմաններում արտադրվել Հայաստանում, իսկ հետո նաև արտահանվել այլ երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` նշելով, որ դա, բնականաբար, ցանկալի ձևաչափ կլինի և տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի ՀՀ-ին։

«Հայաստանը վաղուց կարող էր Իրան-Ռուսաստան համագործակցության շատ լուրջ հարթակ դառնալ՝ լինելով նաև կապող օղակ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար. սկսած ֆինանսական համակարգից, քանի որ Իրանի ֆինանսական համակարգը գտնվում է սահմանափակումների ներքո, ուստի Հայաստանը կարող էր իր ընկերությունների միջոցով միջնորդ հանդիսանալ և ապրանքների մատակարարում իրականացնել դեպի Իրան, Ռուսաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` հատկապես ցամաքային ճանապարհով համագործակցությունը բավական հետաքրքիր հարթակ է, ինչով Իրանը շատ հետաքրքրված է, իսկ վերջերս, երբ հայտնի պատճառներով պատժամիջոցներ կիրառվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը երկու երկրների համար դարձավ շատ ցանկալի գործընկեր, որի միջոցով նրանք կարող են դուրս գալ արտաքին աշխարհ` արտահանելով իրենց ապրանքները։

«Տնտեսական համագործակցություն, գործնական հարաբերությունների հաստատում և դիվանագիտություն ասվածն անմիջապես իրականացնող սուբյեկտները բիզնեսմեններն են, և սեփական փորձից ելնելով` պետք է ասեմ, որն իրանցի գործարարներն այդքան էլ օպերատիվ չեն։ Մեզ հետ հարաբերություններում խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթի են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ հայկական ու իրանական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատումը տևել է տարիներ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի կարծիքով` ֆորմալ հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Նա առաջարկում է համագործակցության մի տարբերակ, ըստ որի` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան հարկերից ազատված գոտիներ, կարելի է իրանական կապիտալով կազմակերպություն բացել, որը կշահագրգռի իրանցի գործընկերներին՝ եթե գրագետ ներկայացվի, թե ինչ օգուտներ են ստանալու նրանք, ինչպես նաև իրանական նույն ապրանքից Հայաստանում արտադրելու հետ կապված ծախսերի կրճատման, շահույթների ավելի բարձր տոկոսների համեմատական վերլուծություն արվի։

Ըստ տնտեսագետի` նման սխեմայով կարելի է ՀՀ-ում արագ գործարկել իրանական կամ համատեղ կապիտալով մի քանի գործարաններ և իրանական ապրանքները դուրս բերել շուկա կամ որոշ իրանական ապրանքների արտադրության վերջին փուլն իրականացնել Հայաստանում և այստեղից ամբողջական արտադրանքը վերջնական տեսքով արտահանել ԵԱՏՄ երկրներ։

ՀԻշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խանդուզին ասել էր, որ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև Հայաստանը որպես դարպասներ է դիտարկում Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
Ամենադիտված