«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Ես այդ քայլն արեցի, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն է, պարտվել է ղեկավարությունը․ արցախցի ազատամարտիկն ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցյալ տարի՝ 2021 թ․ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը Շուշի-Բերձոր ճանապարհին նռնակ էր նետել ադրբեջանցիների ուղղությամբ։ Միրզոյանը ծնունդով Շուշիից է, բնակվում է Ստեփանակերտում։ Երեկ նրան հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում․ եկել էր՝ մասնակցելու ընդդեմ Փաշինյանի եւ հանուն Արցախի ցույցերին։ Նա մեզ հետ զրույցում նախ բացատրեց, թե ինչն էր դրդել իրեն գնալ նման քայլի՝ նռնակ նետել ադրեջանցիների վրա։

«Շատ պատճառ կա։ Ես Քարինտակից եմ, Շուշիից եմ, դա մեր խաչմերուկն ա, ես էդ քայլն արեցի նրա համար, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել էս պատերազմում, պարտվել ա կառավարությունը, ղեկավարությունը։ Լյուբոյ զինվոր՝ Ղարաբաղից, Հայաստանից, պատրաստ է նույն բանն անել, ինչ որ ես եմ արել։ Մեզ համար ցավալի ա, որ մենք էդ ճամփով անցնում էինք, ու մեզ քրֆում էին։ Դե, ես արեցի, էլի, արեցի մեր հայ տղու համար»,- ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով, որ դրանից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, նույն հատվածում ադրբեջանցիները հայ երիտասարդի՝ Մարտիկ Երեմյանին էին խփել։

- Իսկ դրան ի՞նչ հետեւեց։ Կադրերում երեւում է, որ Ձեզ ռուս խաղաղապահները տանում են։

- Ռուս խաղաղապահներն ինձ «սռազու» վերցրին, թուրքի ձեռքը ես չեմ ընկել, այսինքն՝ իրենք ինձ պաշտպանեցին, հետո բաց թողեցին տուն։

- Որտե՞ղ եք բնակվում հիմա։

- 1988 թվից Ստեփանակերտում ենք ապրում, մինչեւ հիմա էլ էնտեղ եմ ապրում։

- Հիմա էլ մասնակցում եք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Նո՞ր եք միացել այս շարժմանը։

- Ես միշտ էլ իրան դեմ եմ եղել՝ 2018 թվից, հետո նոյեմբերի պատերազմը, փաստաթուղթը որ եղավ՝ իր ստորագրությամբ, ես իրեն միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ինքը ժուռնալիստ ա, ինքը պոլիտիկ չի, ինքը հայ չի, հայավարի չի մտածում։ Էս պատերազմն էլ, որ կրվել ենք, սաղ իրա պատճառով ա, որովհետեւ 1992 թվին ես կռվել եմ Շուշիում, մենք ազատագրել ենք, մենք տակից ենք բարձրացել։ Բայց հիմա իրենք քայլելով եկան՝ վերցրին մեր Քարինտակը, մեր Շուշին․․․

- Կարծում եք՝ Շուշին հանձնե՞լ են, թե՞ գրավեցին, քանի որ մեր ուժերը չբավականացրին պահել։

- Մենակ Շուշին չեն հանձնել, ամբողջ Ղարաբաղը՝ ինչ որ կա, Քելբաջարը, մյուսները սաղ հանձնված ա։ Մենակ Շուշին չի ծախել, սաղ էլ ծախել են, մինչեւ հիմա էլ ծախում են՝ Քարագլուխն ա, մյուսն ա․․․

- Ինչպե՞ս եք հիմա պատկերացնում Արցախի ճակատագիրը։

- Ես պոլիտիկ չեմ, բայց ասեմ էն, ինչ տեսնում եմ։ Պոստեր կան՝ 200 մետրից հետո բնակչություն ա ապրում, ես պատկերացում ունեմ, որ երեւի ռուսները կմիջամտեն, մինչեւ 2025 թիվը 5 տարվա պայմանագիր ունենք, մի բան պետք ա արած, տենց պետք չի թողած։

- Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, որ ասաց՝  Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է մի փոքր իջեցնել․․․

- Ես ինչքան լսել եմ իրեն՝ իրան ասածները իրան արածների հետ չի բռնում։ Ինքը եկավ Շուշի, Ջդրդուզում կերան-խմեցին, պարեցին, ու վերջում ասում ա՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր։ Իսկ երբ ինքն ընտրվեց, որ եկել էր, ասում էր՝ ամենալավ տեղն ա Շուշին, հրաշք ա, Ղարաբաղն առանց Հայաստան չի լինելու։

- Այդ դեպքում ինչո՞ւ այդպես վարվեց Արցախի հետ, Ձեր կարծիքով։

- Որովհետեւ ինքը պոլիտիկ չի, ինքը ազգասեր չի, ինքը պատրիոտ չի, ինքը թուրքի․․․ այսինքն՝  Ալիեւն ինչ գաղափար ունի, ինչ մտածում ա, ինքն էլ էդ ծրագիրն անում ա։ Դրա համար կխնդրեի, որ Նիկոլը հրաժարական տա, զբաղվի իրա գործերով։ Մեզ հարկավոր ա հզոր, հայրենասեր մարդ, որ մեր ազգը ոտքի կանգնեցնի։

- Ընդդիմության հետ հույսեր կապո՞ւմ եք, կհաջողվի՞ նրանց հեռացնել Փաշինյանին, եւ եթե գան իշխանության՝ որեւէ բան փոխել երկրում։

- Երեւի՝ հա, կստացվի մի բան։ Եթե Նիկոլը չլինի, ուրիշ մեկը լինի․․․ Չգիտեմ, ես պոլիտիկ չեմ, մեզ հզոր պոլիտիկ ա հարկավոր, որ մի հատ Ալիեւին դնի տեղը, ասի՝ մեր Ղարաբաղը պետք ա լինի նենց, ոնց որ եղել ա։

- Իշխանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե ընդդիմությունը Ստեփանակերտից ավտոբուսներով մարդ է բերել Երեւան, որ միտինգի մասնակցեն։

- Մենք մեր մեքենայով ենք եկել, շատ ցանկացող կար, որ Ղարաբաղից գային էստեղ, բայց էսօրվա դրությամբ Ղարաբաղն էն վիճակում ա, սաղս էլ ծառայության մեջ ենք, չեն կարում պոստը լքեն՝ գան։

- Մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանն էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել։ Դուք հավատո՞ւմ եք սրան։

- Արայիկ Հարությունյանը մեր նախագահն ա, Արայիկ Հարությունյանն արած շատ ունի մեր ազգի, մեր Ղարաբաղի համար։ Ես չգիտեմ՝ էդ պոլիտիկան ոնց ա, բայց Արայիկ Հարությունյանին ես հարգում եմ եւ հավատում եմ նրան, իսկ ինչ մնում ա՝  գալիս ա, Նիկոլի հետ ստորագրում ա ինչ-որ բաներ, երեւի ձեւն ա տենց, էլի։ Բայց օբշի Արայիկ Հարությունյանը հա՛մ կռված տղա ա, հա՛մ մեր հայն ա․․․

- Բայց իրեն էլ են մեղադրում, ասում են՝ ինքն էլ է մեղավոր, որ Արցախի մի մասը հանձնել են։

- Դե, սաղս էլ մեղավոր ենք՝ ես էլ, դու էլ, որ ղարաբաղյան պատմությունը տենց դառավ։ Դե, միանշանակ, երեւի մեղավորություն կունենա՝ նախագահ մարդ ա։ Էս հարցի շուրջ, երեւի, լյուբոյ հայ էլ պիտի իր մեղքը վերցնի իր վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Ամենադիտված