Ֆրանսիայի հրապարակում քաղաքացին սրտի կանգ է ունեցել
Ուշադրության կենտրոնումՄխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։
ArmDaily.am-ը տեղեկացավ, որ մահացողը մինչև հիսուն տարեկան տղամարդ է, ինքնությունը դեռ պարզ չէ։ Կապ հաստատեցինք Ֆրանսիայի հրապարակում գտնվող «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ, ով ասաց, որ իրենք մահացածի մասին որևէ տեղեկություն չունեն, չեն ճանաչում, թե ով է նա։