Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր


Համայնքային պարկը կհամալրվի 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով. Երևանի քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը

Հասարակություն

Երևանի համայնքային պարկը կհամալրվի 87 նոր ավտոբուսով: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված Երևանում տրանսպորտային բարեփոխումների իրականացմանը: Եվրո 6 բնապահպանական չափորոշիչներին համապատասխանող 12 մետրանոց ավտոբուսներն աշխատում են սեղմված բնական գազով, նախատեսված են 94 ուղևորի համար, առանձնանում են ժամանակակից դիզայնով, անվտանգ են, լիարժեք հարմարեցված սահմանափակ հնարավորութուններով մարդկանց համար, հագեցած նորագույն տեխնոլոգիաներով։

«Այն ծրագիրը, որի վրա մենք երկու տարի աշխատում էինք, այսօր հաջողությամբ պսակվեց, մենք կնքեցինք պայմանագիր և կունենանք 12 մետրանոց ավտոբուսներ, որը կազմում է մեր երթևեկության ցանցի մի մասը: Վստահ եմ, որ այդ բարեփոխումները մեր քաղաքացիներն օր օրի տեսնելու են, իհարկե, հիմա կան դժվարություններ, խնդիրներ, մենք ամբողջությամբ տիրապետում ենք դրանց: Խնդրում եմ մեր քաղաքացիներին մի փոքր համբերություն, վստահաբար մենք կունենանք այնպիսի տրանսպորտային համակարգ, որ քաղաքացիները գոհ կլինեն»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանն ու շնորհակալություն հայտնել Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, բոլոր ներդրողներին, հատկապես հիմնադրամի ամենամեծ ներդրողներ Եվրամիությանն ու Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն ու ծրագրի իրագործմանը մասնակից համայնքի թիմին:

Հասարակական տրանսպորտի ոլորտում սա առաջին միջազգային մրցույթն է, որի արդյունքներով «Թեգետա Մոթորս» ընկերությունն ավտոբուսների մատակարարումը կիրականացնի երկրի սահմաններից դուրս։ Նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի լրացուցիչ ավանդ ունենալ նաև Հայաստանի ավտոարդյունաբերության զարգացման մեջ. նկատում են մատակարար ընկերության ներկայացուցիչները:

«Մենք շատ դրական ենք գնահատում համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ես նախ շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին, նաև երևանցիներին, քանի որ առաջիկա ամիսներին դուք կունենաք ավտոբուսներ, որոնք տարածաշրջանում այս պահին գոնե համարժեքը չունեն: Սրանք այս կարգի ավտոբուսների ավելի կատարելագործված մոդելներն են՝ լավագույն ցուցանիշներով: Մենք պատրաստ ենք այսուհետ նույնպես համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կազմակերպել տեղի անձնակազմի վերապատրաստում»,- նշել է Իրակլի Պապիաշվիլին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ 20 միլիոն եվրո սուվերեն վարկ և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P):

«Մենք միասին սկսել ենք աշխատել էներգաարդյունավետության ոլորտում. մանկապարտեզների հիմնանորոգում, աղբի կառավարում, որը հնարավորություն կտա Երևանը դարձնել ավելի կանաչ: Հիմա արդեն մենք «կանաչ» ավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, ունենք իսկապես լավ գործակցություն, այն շարունակական է, և դեռ շատ ծրագրեր ունենք անելու»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում համայնքը համալիր լուծումներ է նախաձեռնել տարբեր ուղղություններով: Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն, ինչը հնարավորություն կտա վերահսկել գործընթացը, «խելացի» լուսացույցներով կառավարվող խաչմերուկներ, կշարունակվի ավտոբուսների պարկի համալրումը, կլինեն փոփոխություններ օրենսդրական դաշտում: Այս ամենի հիմքում, իհարկե, դրված է մեկ նպատակ՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել որակյալ ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս անվտանգ երթևեկը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մասնավոր օպերատորները նույնպես մասնակցություն ունենան երթևեկության կազմակերպման մեջ: Օրենքի նախագիծն այս պահի դրությամբ պատրաստ է, կառավարությունում է, շրջանառվում է և, կարծում եմ, այս տարի կհաստատվի ու հնարավորություն կտա ներգրավել մասնավոր օպերատորների, որոնք կսպասարկեն երթուղիներ: Այդ օպերատորներն, ի դեպ, կվճարվեն ոչ թե քաղաքացիների քանակով, այլև կիլոմետրերի հաշվարկով: Մեզ համար առաջնահերթությունը որակն է, ոչ թե տեղափոխված քաղաքացիների քանակը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ավտոբուսների փոխանցման առաջին փուլը կսկսվի 2022թ. վերջում և կիրականացվի մի քանի փուլերով 2022-2023 թթ. ընթացքում։

 

«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր
Ամենադիտված