Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում. Թագուհի Թովմասյան
Ուշադրության կենտրոնումԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։

Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։
Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում։