Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով


Պարզագույն պրովոկացիաներ, ռեպրեսիաներ՝ առանց որևէ կարմիր գծի. իրավաբանների գնահատականները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին:

Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում: Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլ յացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար: Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նշված դեպքով կալանավորված մի շարք անձինք մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ՝ նա հավելեց. «Միակ փաստակազմն այն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ առանց գնահատման առարկա դարձնելու, որ տեղի է ունեցել հանցագործությունների պրովոկացիա: Նույն խնդիրն է համացանցում առկա տեսանյութի հիմքով ձերբակալված Էմմա Սարգսյանի մասով, երբ կրկին ակնհայտ է հանցագործության պրովոկացիայի երևույթը: Կներեք ոչ այդքան հարմար բառի համար, բայց մեր ուսանողներն այդքան անողնաշար չեն, որ իրենց հնարավոր լինի 1000 դրամով բերել հավաքի վայր: Սրանք պարզագույն պրովոկացիաներ են, որոնք հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ արժեզրկել հավաքի գաղափարաբանությունը»:

Փաստաբանը շեշտեց, որ կան հստակ օրինակներ, որոնք լավագույնս են ցույց տալիս առկա երկակի ստանդարտները. «Օրինակ՝ ինչո՞ւ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին շշով հարվածելու համար խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվում, իսկ «բերետների» հրամանատարը նույն շշով խփում է ցուցարարներին, և այդ դեպքում խուլիգանության, գոնե պաշտոնական լիազորությունների չարաշահման որևէ խնդիր չի լինում: Այս ամենը, նաև ոստիկանության ընդհանուր գործողությունները՝ անչափահասներին բերման ենթարկելը, նաև աղջիկների ձեռքերը կոտրելը, մեքենաները ջարդելն ու 10 օրով տուգանային հրապարակում պահելը մեկ՝ հավաքը կանխարգելելու խնդիր են լուծում»:

Ա. Կոչուբաևը հավելեց՝ այս ընթացքում հարուցված քրգործերը դատավարական որևէ հեռանկար չունեն, քանի որ դրանք բամբասանքներ են, նաև սուբյեկտիվ դատողություններ: Իրավապաշտպանների ու փաստաբանների դիտարկումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտերկրում խոսել ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին: Վերջին օրինակը Նիդեռլանդներում էր: Անդրադառնալով նշվածին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցավով եմ արձանագրում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքն ամեն կերպ աջակցում է այս հակահայ ռեժիմին: Այդպիսով, սակայն, հավաքական Արևմուտքը Հայաստանում իր համար հետագայում մեծ ռեպուտացիոն ռիսկերի հիմքեր է ստեղծում, որովհետև ակնհայտ է, որ մենք գործ ունենք հակահայ իշխանության հետ: Ակնհայտ է նաև, որ հակահայ իշխանությունը փորձում է թաքնվել Արևմուտքի, այսպես ասենք, արժեքային անձրևանոցի ներքո, մինչդեռ Հայաստանում իրականության մեջ այդ արժեհամակարգը, մեղմ ասած, չի պահպանվում»:

Իրավապաշտպանի խոսքով, Արևմուտքի շահն աշխարհաքաղաքական է. «Խայտառակ հայտարարությունները ժողովրդական շարժման հիմք հանդիսացան: Խոսքն այս հակահայ իշխանությունների՝ Արցախի հարցով անընդունելի զիջումների, նման պատրաստակամության և նման այլ խայտառակ հայտարարությունների մասին է: Զուգահեռ մենք տեսանք, որ Արևմուտքի շատ ներկայացուցիչներ ողջունեցին Փաշինյանի այդ հայտարարությունները: Մեծ հաշվով, շատ պարզ բանաձևի հետ գործ ունենք: Փաշինյանին կարելի է ամեն ինչ, քանի դեռ նա Արևմուտքի աջակցության ենթակա, բայց հակահայ քաղաքականության տիրույթում է գտնվում»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ չէր ուզի դավադրությունների տեսությունների հետևից ընկնել, բայց Արևմուտքի լռությունը մեկ բան է նշանակում. «Այս իշխանությունը բերվել է կա՛մ հենց Արևմուտքի կողմից, կա՛մ այս իշխանության վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին: Այս ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն եղավ, պատգամավորի բերման ենթարկեցին, փաստաբանների՝ այդ թվում ինձ ևս բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Եթե սա լիներ մինչև 2018 թվականը, հավատացած եղեք, եվրոպական բոլոր կառույցներն այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին: Բայց հիմա, այս ամենի ֆոնին, Արևմուտքը ցուցարարներին է զսպվածության կոչեր անում: Սա վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, ՀՀ-ում, առնվազն ձեռնտու է Արևմուտքին»: Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, ինչ հիմա կատարվում է, բռնապետության ճանապարհ է: Այս համատեքստում անդրադառնալով իրավապահ համակարգին՝ նա ընդգծեց. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնալով սահմանափակվում են իրավունքի ճանապարհով մարդուն պաշտպանելու հնարավորությունները, և գնալով ավելանում է կամայականություններ դրսևորելու հնարավորությունը»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ այսօր Հայաստանը միանշանակ ժողովրդավարական երկիր չէ, բայց չի կարծում նաև, թե այսօր մեր երկրում բռնապետություն է. «Բռնապետությունը հստակ չափանիշներ ունի, բայց այս մարդիկ անգամ դիկտատոր լինելու հեղինակություն չունեն: Այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, անկեղծ եմ ասում, պարզագույն «դեբիլության», անգրագիտության ուղիղ արդյունքն է: Ինչո՞ւ, որովհետև մեր պատգամավորների կյանքի առաջին պաշտոնը ԱԺ պատգամավորն է, մեր նախարարների մի մասի կյանքի առաջին պաշտոնը նախարարն է: Առհասարակ, բարձրագույն պաշտոն զբաղեցնողները հիմնականում թռիչքաձև աճ են արձանագրել՝ մոտավորապես պահակից հասել են ղեկավարի, որոնք երկիր կառավարելու պարզագույն պատկերացում չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի
Ամենադիտված