Զազրելի դեպք. Երևանում բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը․ Արմեն Մուրադյան
BlogԶազրելի դեպք. Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ բժիշկը և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝թեթև ծանրության։
Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։
Ավելին՝ այստեղ