«Ես ֆուտբոլիստ եմ, ես քաղաքական գործիչ չեմ».Արաս Օզբիլիս
BlogԳևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արաս Օզբիլիսն ասում է՝ «Ես ֆուտբոլիստ եմ, ես քաղաքական գործիչ չեմ», այս կերպ ցանկանալով ասել, որ ինքը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, և , որ ինքը միայն գործարք է կնքում: Այո', նրա արածն ընդհամենը գործարք է, կեխտոտ գործարք, որ կնքում է իր ազգը հայրենազրկողների հետ : Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Արաս Օզբիլիսն ուղղակի ֆուտբոլիստ է, և ինչպես մարմնավաճառը բարոյականություն չունի, այնպես էլ նա՝ հայրենիք չունի, նրա հայրենիքը գնդակն է, որին աղտոտ կոշիկներով «ծեծում» են, որը վաղ թե ուշ՝ պայթում է:
Նա հասուն տղա է, բայց դեռ չի կարողացել ըմբռնել, որ ազգային արժանապատվությունը կապ չունի քաղաքականության հետ, այն իվերուստ տրված է ամեն օրինավոր հայի:
Այս թեմայով շատ կարելի է խոսել, բայց աղտի մասին խոսելիս միջավայրն սկսվում է աղտոտվել: Այստեղ տեղին է մեջբերել Նժդեհի հետևյալ միտքը՝
«Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի»: