Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն


Եթե ԵԽԽՎ ընդունի հակահայ զեկույցները, կդառնա կառույց, որը կողմ է տարածաշրջանում անկայունություն մտցնելուն. ԼՂ ԱԺ պատգամավոր

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շրջանառության մեր դրված հակահայկական զեկույցները պատրաստվել են ու ընդունվել Ադրբեջանի ջանքերով, մասնավորապես կաշառքի, խավիարային դիվանագիտության միջոցով ազդեցություն են ունեցել այդ մարդկանց վրա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը: Վերջինս նշեց, որ ԵԽԽՎ-ն, ըստ էության, արհամարհել է արցախյան կողմը, երբ առանց ԼՂ դիրքորոշումը հաշվի առնելու զեկույցներն ընդգրկել է լիագումար նիստում:

 - Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում քննարկվել են հակահայ երկու զեկույցներ, որոնց վերաբերյալ հայտարարություն տարածեցին ԼՂ ԱԺ խմբակցությունները: Ինչպիսի՞ն պետք է լինի ԵԽԽՎ դիրքորոշումը, որպեսզի բավարարի Արցախին:

 - Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, որը ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստում, մեզ համար անընդունելի է: Մեզ համար անընդունելի է քննարկել կամ ընդունել ցանկացած որոշում, քայլ, նախաձեռնություն, որը կվերաբերի Արցախին, բայց կշրջանցի արցախյան կողմը, չի մշակվի Արցախի մասնակցությամբ: Բազմաթիվ կոչեր եղան նրանց կողմից, ովքեր ուզում են ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծվի, բայց, այնուամենայնիվ, հարցը ներառվեց Վեհաժողովի լիագումար նիստում: Վստահ եմ, որ ԵԽԽՎ-ում կգտնվեն մարդիկ, քաղաքական ուժեր, ովքեր տեղեկացված են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող գործընթացից և հասկանում են, որ հակամարտության կողմերից միայն մեկի շահերը սպասարկող, պաշտպանող որոշումները միայն կվնասեն խաղաղ բանակցային գործընթացը:

 - ԵԽԽՎ-ն կարող է մերժել զեկույցները, կամ հետ ուղարկել դրանք Վեհաժողովի հանձնաժողովներ՝ վերամշակելու, փոխել վերնագիրը կամ բովանդակությունը: Եթե որոշում կայացվի նորից մշակել փաստաթղթերը, Արցախը մասնակցություն կունենա՞ այդ գործընթացին:

 - Առհասարակ, մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության: Ավելին, բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի հետ կապված խնդիրները քննարկելու համ ԼՂ հակամարտության հետ կապված որևէ հարց արծարծելուց առաջ դիմեք արցախյան կողմին: Տվյալ պարագայում նրանք արհամարհել են: Եթե Արցախի վերաբերյալ այսպես կոչված մտահոգված կամ անհանգիստ մարդիկ կան, թող դիմեն արցախյան կողմին. մեզնից ավել անհանգիստ ու մտահոգ չեն: Հարցը նրանում է, որ ԵԽԽՎ-ն, ըստ էության, փորձել է արհամարհել հակամարտության անմիջական՝ արցախյան կողմը:

 - Հայտնի է, որ ԵԽԽՎ կողմից ընդունված որոշումները իրավական ուժ չունեն:  Ի՞նչ հետևանք կունենան դրանք հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

 - Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վաղուց խախտված է, և նոր չէ, որ պետք է խախտվի՝ այս զեկույցների ընդունմամբ: Խախտված է՝ ադրբեջանական կողմի ջանքերով: Այդ պատճառով Արցախը պատրաստ է ցանկացած սցենարի, պատասխան տալու՝ Ադրբեջանի սադրանքներին: Եթե այդ զեկույցները դառնան բանաձև, չեմ կարծում, թե Արցախի ժողովուրդը այնպիսի վշտի մեջ կլինի, որ… Ոչ, մենք գիտենք, որ այդ զեկույցները պատրաստվել են ու ընդունվել Ադրբեջանի ջանքերով, մասնավորապես կաշառքի, խավիարային դիվանագիտության միջոցով ազդեցություն են ունեցել այդ մարդկանց վրա: Այնպես որ, բանակցային գործընթացը խախտելու խնդիր՝ չկա, որովհետև այն վաղուց է խախտված:

 - Եվրոպայի խորհուրդը օրերս ևս կոչ արեց չընդունել զեկույցները: Սա ԵԽԽՎ-ի համար վճռորոշ դեր կունենա՞, հաշի կառնվի՞:

 - Պետք է հաշվի առնվի, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ունի մանդատ՝ հակամարտությունը խաղաղ լուծելու համար: Եթե հիշում եք, այս մասին հայտարարություն էր արել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ասելով, որ հարցը չպետք է տեղափոխվի հարցի լուծման մանդատ չունեցող այլ հարթակներ: Եվ եթե ԵԽԽՎ-ն, անգամ արհամարհի Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը, զերծ մնալու՝ հարցը այլ հարթակներ տեղափոխելուց, Մինսկի խումբը մնալու է միակ ձևաչափը, որը կմասնակցի հարցի քննարկմանը, իսկ ԵԽԽՎ-ն կդառնա կառույց, որը կողմ է տարածաշրջանում անկայունություն մտցնելուն:

 - Այդ բանաձևերը կդառնան հավելյալ գործի՞ք Ադրբեջանի ձեռքում:

 - Այո, դրանք կդառնան ագրեսիվ հռետորաբանության, սադրանքների կրկնապատկման համար:

 - Ադրբեջանական մամուլում ակտիվացել են հրապարակումներն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն սպառել է, որ ՄԽ-ն այլևս չի արդարացնում իրեն, ինչին զուգահեռ նախագահ Իլհամ Ալիևը, Մինսկի խմբի ջանքերով կազմակերպված հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ որակեց որպես ֆիկտիվ բնույթի հանդիպում: Ձեր կարծիքով ինչո՞ւ է Ադրբեջանը նման կեցվածք որդեգրել:

 - Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբից, որովհետև այդ ձևաչափը չի իրականացնում նրանց ցանկությունները: Իսկ ԵԽԽՎ-ում այս պահին նրանք տեսնում են հարթակ՝ իրագործելու ցանկությունները: Մինսկի խումբը ստեղծում է հարթակ, որ հակամարտության երկու կողմերը գան ու բանակցեն: Սա է նրանց առաքելությունը: Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ կարող է քննարկվել Ղարաբաղյան հակամարտությունը և մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը: Ուստի Ադրբեջանը փորձում է խախտել այս ձևաչափը, որովհետև ՄԽ-ն չի սպասարկում նրանց շահերը: Բացի այդ, Մինսկի խմբի հայտարարությունները դարձել են շատ ավելի հասցեական: Ճիշտ է, սա մի փոքր ուշացած էր, որովհետև մենք բազմիցս էինք խնդրում՝ ուշադրություն դարձնել հրադադարի ռեժիմը խախտող կոնկրետ կողմի վրա:

Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված