Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել «Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի


Ո՞րն է բենզինի ու դիզվառելիքի թանկացման պատճառը կամ ի՞նչ է կատարվում այս շուկայում

Ուշադրության կենտրոնում

Հայաստանում մի քանի ամիս է՝ բենզինն ու դիզվառելիքը հասել են գրեթե աստղաբաշխական գների։ Հատկապես դիզելը պատմության մեջ երևի թե առաջին անգամ վաճառվում է բենզինից շուրջ 150 դրամ թանկ գնով՝ 650-670 դրամ, ինչն աննախադեպ է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ հետ զրույցում չէր թաքցրել, որ իրենց համար հատկապես դիզելի հարցում կան չպարզված հանգամանքներ, թե ինչու է այն այսքան թանկ վաճառվում այսօր։ Բենզինի մասով ուսումնասիրել են ու, կարծես թե, հասկացել, որ նորմալ է թանակացումը։ Իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կոչված կառույցը, ինչպես միշտ, ուսումնասիրում է շուկան, որ վերջում մի հերթապահ հաղորդագրություն տարածի ու այդքանով համարի իր առաքելությունն ավարտված։

Իրականում, բավականին բարդ իրավաճակ է այսօր ստեղծվել բենզինի ու դիզվառելիքի շուկայում։ Մեզ ասացին, որ հիմնական ներկրողները՝ CPS, Flash, Max Oil, այսօր գրեթե շահույթ չեն ստանում բենզինի ու դիզվառելիքի վաճառքից, որովհետև սկսել են շատ թանկ գնով ներկրել։ Հիմնական մատակարարը ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունն է, որը անհասկանալի պատճառներով բարձրացրել է ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի գինը, դրան էլ գումարվում են հարկերը, տուրքերն ու թանկացած լոգիստիկան, ու արդյունքում ստացվում է չափազանց բարձր գին՝ շատ փոքր մարժայով։

Մինչդեռ նույն Ռուսաստանի Դաշնության տարածքում թե՛ բենզինը, թե՛ դիզվառելիքը վաճառվում են կրկնակի էժան գնով, բայց Հայաստանին ծախում են զգալիորեն թանկ գնով։ Ի դեպ, թանկացել է նաև Իրանից ներկրվող վառելիքը՝ դարձյալ անհասկանալի պատճառաբանությամբ, դրա համար էլ շուկայում մրցակցություն գրեթե չկա։ Իսկ այն լցակայանները, որոնք այսօր 10-20 դրամ էժան են կարողանում վաճառել բենզին կամ դիզել, դրանք հիմնականում ամիսներ առաջ ցածր գներով մեծ քանակությամբ ձեռք բերելու հաշվին են անում։ Երբ իրենց պահեստավորած ապրանքը սպառվի, և սկսեն նորից ներկրել, նրանք էլ կվաճառեն արդեն բարձրացած արժեքով։

Այդ իսկ պատճառով այսօր շատերը դիզելային տրանսպորտային միջոցներից անցում են կատարում հեղում կամ սեղմված գազով մեքենաներին, քանի որ դիզելով մեքենա վարելն այսօր շատ թանկ հաճույք է։ Բայց բոլորը չէ, որ կարող են դիզելային շարժիչով մեքենաները փոխարինել վառելիքի այլ տեսակներով աշխատող մեքենաներով։ Մեծ բեռնատարները. շինարարական և գյուղատնտեսական տեխնիկան մեծամասամբ դիզվառելիքով է աշխատում, ուստի գյուղացիական տնտեսությունները, շինարարական ու բեռնափոխադրող կազմակերպոթյուններն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերի առջև թանկ վառելիքի պատճառով։

Ի դեպ, մեզ պատմեցին, որ լավ չեն նաև իշխանական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ran Oil» ընկերության գործերը։ Սուքիասյանը ևս, հավանաբար նաև իր իշխանական կապերի շնորհիվ, կարողացավ շուկայականից մի քիչ էժան գներով բենզին ու դիզվառելիք ներկրել, ասում էին՝ նաև մաքսային մարմինների հետ «համաձայնության» գալու արդյունքում էր մյուս ներկրողների համեմատ իր վրա նույն ապրանքը ավելի էժան նստում, բայց այսօր նրան պատկանող լցակայանները ևս չեն կարողանում նորմալ սպառում ապահովել։ Ընդ որում ասացին, որ «Ran Oil»-ը ևս ռուսական «Ռոսնեֆթից» է վառելիք ներկրում։ Ու թեև կարողանում է մյուսների համեմատ 10-20 դրամով էժան վառելիք վաճառել, բայց վարորդները, միևնույն է, խուսափում են «Ran Oil»-ից բենզին կամ դիզել լցնել։ Պատճառները տարբեր են՝ լցակայաններն անշուք են ու ոչ գրավիչ, վստահություն չկա այս ընկերության նկատմամբ, որակական առումով ևս եթե չի էլ զիջում, ապա առավելություն էլ չունի մյուս՝ ավելի հայտնի լցակայանների նկատմամբ, նաև քաղաքական դրդապատճառներով են շատերը խուսափում իշխանական օլիգարխի լցակայաններից օգտվել։ Թեև, կան որոշ լցակայաններ, օրինակ՝ մարզերում, որոնք նոր են բացված, ունեն գրավիչ տեսք, որևէ կերպ չեն ասոցացվում «Ran Oil»-ի հետ, բայց պատկանում են «Ran Oil»-ին ու վաճառում են այս ընկերության ներկրած վառելիքը և ունեն մեծ սպառում, քանի որ հաճախորդների մեծ մասը չգիտի՝ ում լցակայանն է կամ որ ընկերության կողմից է կառավարվում։
 

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել
Ամենադիտված