Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել «Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին


Team Telecom Armenia-ն ներգրավել է $45 մլն ֆինանսավորում

Ուշադրության կենտրոնում

Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում: Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։

Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց․ «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ենթակառուցվածքների և բնական պաշարների տարածաշրջանային ավագ ղեկավար Շերիլ Էդելսոն Հանվեյը նշեց․ «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետքովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:

Ծրագրի իրականացման արդյունքում Team Telecom Armenia-ն իր դիրքերը կամրապնդի նաև տեղական և տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորներին տվյալների տարանցման ծառայությունների մատուցման ոլորտում՝ ստեղծելով ավելի ճկուն ու արագ ինտերնետային ենթակառուցվածք:

«Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։

Խոսելով այս ծրագրին միանալու շարժառիթների մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)  հեռահաղորդակցության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն Դիրկ Վերներն ասաց․ «Թվայնացման և էներգաարդյունավետության բարձրացման հետ մեկտեղ այս նախագիծը համահունչ է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարական երկու առաջնահերթություններին՝ մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը և կայուն ենթակառուցվածքների առաջմղմանը առևտրայնացման և կանաչ տնտեսության անցման միջոցով»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար հատկապես հեռավոր համայնքների պարագայում: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի ավելի քիչ զարգացած համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի) ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Նրանք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝  նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։

ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն:

Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: 

Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից
Ամենադիտված