«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Ասել, թե որոշումն անակնկալ էր, կամ այլ բան կարելի էր սպասել դատարանից, առնվազն միամտություն է: Ինչո՞ւ: Նախ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, գործը մակագրվել էր ձեռքով՝ չնայած որ էլեկտրոնային համակարգն արդեն «վերադարձել» էր։

Երկրորդ՝ երկար պետք չէր մտածել հասկանալու համար, թե կոնկրետ ում էր մակագրվելու գործը: Իհարկե, Արմեն Դանիել յանին՝ մի դատավորի, որը 2018 թվականից սկսած բացառապես զբաղված է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կյանքի կոչելով։ Եվ պատահական չէ, որ հատկապես նրան է մակագրվում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաքննության մեծ մասը, ու նա միշտ «պարտաճանաչ» կերպով արդարացնում է օրվա իշխանությունների ակնկալիքները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը։ Բնականաբար, Չալաբյանի դեպքում էլ բացառություն չէր լինելու, և նախօրեի որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ գործ ունենք բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործի հետ։

Բայց սա ո՛չ առաջին դեպքն է, ու, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ո՛չ էլ, ցավոք, վերջինն է լինելու, ու քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանալու են։ Այնպես չէ, որ 2018-ից առաջ դատարաններն ամբողջությամբ անաչառ էին: Քավ լիցի, նման տեսակետ ունենալու համար առնվազն պետք է կույր լինել: Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսպիսի գործելակերպն արդեն օրինաչափություն է դարձել։ Ավելին, շատ անգամ կարելի է նույնիսկ վստահաբար նախօրոք ասել, թե քաղաքական հետապնդումներ ընթադրող գործերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Այն, որ Փաշինյանին անկախ դատարաններ պետք չեն, որ նրա նպատակը բացառապես հնազանդ, իր անձնական քմահաճույքները բավարարող դատական համակարգ ունենալն է, նորություն չէ: Դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:

Նախ՝ չմոռանանք, թե ինչպես էր Փաշինյանը ժամանակին մատ թափ տալիս դատավորների վրա՝ հայտարարելով, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել։ Իսկ երբ դատավորները կողմնակալ դիրքորոշում չէին որդեգրում և շարժվում էին օրենքի պահանջներին համապատասխան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ կամ հրահանգով, ապա միանգամից դառնում էին իշխանությունների աչքի փուշը։ Նրանց նկատմամբ անմիջապես «իրավական» հետապնդումներ էին սկսվում, գործեր էին կարվում, վարույթներ էին նախաձեռնում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։ Դե, չխոսենք այն խայտառակության մասին, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը և ճնշում գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն իր հրահանգները: Մի խոսքով, Փաշինյանը աստիճանաբար փորձում է հասնել իր «բյուրեղյա երազանքներից» ևս մեկին՝ ավիրել նաև դատական իշխանությունը, այն դարձնել գործադիր իշխանությունից, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձից կախյալ մի մարմին։

Դա նշանակում է, որ նրանք ավելի մեծ թափով են շարունակելու իրենց սկսած հակաժողովրդավարական, հակաօրինական քայլերը՝ քաղհալածանքների ու բռնաճնշումների միջոցով կատարյալ բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ։ Ընդ որում, այնպիսի բռնապետության, որ շատ ավտորիտար երկրներ ուղղակի «նախանձեին»։ Դա են հաստատում նաև վերջին մեկ ամսում կատարվող իրադարձությունները, երբ ականատես ենք լինում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, աննախադեպ քանակով բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանքի և, ընդհանրապես, ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումների համատարած արշավի։ Փաշինյանի պարագայում ամեն ինչ պարզ է, մարդը գնում է իր երազանքների ճանապարհով:

Սակայն առնվազն տարօրինակ է միջազգային հանրության և մասնավորապես իրեն ժողովրդավարության փարոս համարող Արևմուտքի լռությունը այս ամենի հետ կապված։ Թեպետ, գուցե ոչ էլ տարօրինակ է. հավանական է, որ երկակի ստանդարտների կիրառման մեջ մասնագիտացած հավաքական Արևմուտքին ձեռնտու են այս իշխանություններն ու նրանց բռնապետական հակումները, քանի որ Փաշինյանը խոնարհ կերպով կատարում է իրենց պահանջները՝ թեկուզ Հայաստանի դիրքերի թուլացման հաշվին, իսկ ազգային ուժերի՝ իշխանության գալը կարող է խափանել նրանց ծրագրերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված