Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Blog«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ։
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Генрих Даниелян -ը։
Այն պատճառաբանություններով, իսկ իրականում՝ հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին։