Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Եթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելnվ uպանnւմ էին. Փաշինյանը՝ քաղաքացուն ԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ջուր չի լինելու մի քանի ժամ


Ում է իրականում օգնում Փաշինյանի կառավարությանը

Ուշադրության կենտրոնում

Ամեն հինգշաբթի Հայաստանի կառավարությունը նիստեր է անում եւ մի քանի տասնյակ որոշումներ կայացնում: Այդ որոշումները վերաբերում են տարբեր ոլորտների եւ ուղղված են իբրեւ թե տարբեր խնդիրներ լուծելուն: Որքան էլ տարբեր լինեն այդ որոշումները, ունեն մեկ ընդհանրություն. գրեթե բոլոր որոշումների նպատակն ու իմաստը բյուջետային միջոցների մսխումն է, ավելի պարզ ասած՝ յուրացումը:

Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների տրամաբանությունը շատ պարզ է. քանի որ երկրի բյուջեում փող է հավաքվում, ապա պետք է տիրանալ այդ փողին, իսկ դրա լավագույն միջոցն ինչ-որ նպատակով ծախսելու իմիտացիա ստեղծելն է: Բյուջեի միջոցները հավաքագրվում են հանրությունից, եւ դրանք պետք է ծախսվեն հանրային նշանակության խնդիրներ լուծելու համար: Բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի անձնական օգուտը ո՞րն է: Եթե ինքն անձնապես չի օգտվելու, որոշում կայացնելու եւ իրականացնելու իմաստը ո՞րն է: Դրա համար նա ամեն ինչ անում է այնպես, որ հանրային նշանակության խնդիրներ լուծելու փոխարեն բյուջետային միջոցները ծառայեն իրեն:
Երեկ կառավարությունն ընդունել է մի որոշում, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ․ ծրագիր»:

Այս ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում ապրող կամ ապրելու ցանկություն ունեցող երիտասարդ կամ նորաստեղծ ընտանիքներին՝ լուծելու իրենց բնակարանային խնդիրները: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ մտահղացում է. ծրագիրը կարող է նպաստել սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, համայնքների զարգացմանը: Եթե երիտասարդ ընտանիքը գումար ստանա պետությունից, տուն կառուցի, ապա կմնա այդ գյուղում, կաշխատի, ինչ-որ բարիքներ կստեղծի, ինչը լավ է թե՛ տվյալ ընտանիքի, թե՛ գյուղի եւ թե՛ պետության համար:

Նորմալ տրամաբանությամբ՝ եթե կառավարությունն ուզում է ինչ-որ ընտանիքի օգնել՝ լուծելու իր բնակարանային խնդիրը, ապա կա երկու տարբերակ․ կա՛մ այդ գումարը պետությունն անմիջականորեն տալիս է ընտանիքին՝ բնակարան կառուցելու համար, կա՛մ ինքն է մրցույթ հայտարարում, ինչ-որ կազմակերպություն հաղթում է այդ մրցույթում, բնակարան է կառուցվում, եւ այդ բնակարանը հատկացվում է երիտասարդ կամ նորաստեղծ ընտանիքին: Առաջին դեպքում վտանգ կա, որ գումար ստացած ընտանիքը կարող է բնակարան չկառուցել, բայց կան վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից մեկն էլ գումարը փուլ առ փուլ հատկացնելն է:

Հայաստանի կառավարությունը գնացել է բոլորովին այլ ճանապարհով: Կառավարության երեկվա որոշման մեջ ասվում է, որ այդ գումարը տրամադրվելու է երիտասարդ ընտանիքի կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով վերցված հիպոթեքային վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարման համար: Ըստ կառավարության որոշման, մեկ ընտանիքին տրամադրվող գումարի չափը վարկի մայր գումարի մարման համար կարող է հասնել մինչեւ 12 մլն դրամի, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%, հանրագումարային՝ մինչեւ 8.660 մլն դրամ:

Ստացվում է, որ կառավարությունը պետական բյուջեից յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային խնդիր լուծելու համար հատկացնում է 20 միլիոն 660 հազար դրամ կամ ներկայիս կուրսով՝ մոտ 50 հազար դոլար, բայց այդ գումարի 40 տոկոսից ավելին ստանում է ոչ թե երիտասարդ ընտանիքը, այլ՝ բանկը: Հիմա ո՞ւմ է իրականում օգնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը` երիտասարդ ընտանիքի՞ն, թե՞ բանկին: Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է:
Եթե 20 միլիոն 660 հազար դրամով սահմանամերձ բնակավայրում կարելի է տուն կառուցել ու ապրել այդ տանը, ապա 12 միլիոնով դա գրեթե անհնար է: Չէ, ինչ-որ բան, իհարկե, կարելի է կառուցել, բայց դա այնքան էլ տան նման չի լինի:

Մի՞թե Հայաստանի կառավարությունը կամ անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ավելի լավ է մարդուն տալ 20 միլիոն 660 հազար դրամ կամ այդքան գումարով տուն կառուցել ու նվիրել, քան ստիպել, որ մարդը գնա վարկ վերցնի, իսկ հետո սուբսիդավորել այդ վարկը: Իհարկե, բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են: Խնդիրն ուրիշ տեղ է. Հայաստանի կառավարության փոխվարչապետերից մեկը բանկային կապիտալի ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանն է, եւ նա զբաղվում է բանկերի լոբբինգով, անում է ամեն ինչ, որ բանկերը չեղած տեղից պետության հաշվին եկամուտ ստանան: Բանկային մեկ այլ խոշոր մագնատ՝ Խաչատուր Սուքիասյանն էլ այս իշխանության փայատերերից է։

Եվ ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում, «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»: Ցանկացած լոբբինգ ունի իր գինը, եւ կառավարության յուրաքանչյուր նման որոշում ունի իր հստակ գինը: Այս տարի բյուջեից այս խիստ կասկածելի ծրագրի իրականացման համար կհատկացվի 137,7 միլիոն դրամ: Թե այդ գումարից որքանը բաժին կհասնի որոշում կայացնողներին, իսկ որքանը՝ բանկերին, մենք հստակ չենք կարող ասել: Բայց որ Հայաստանի երիտասարդ ընտանիքների բնակարանային վիճակը չի բարելավվի, դա կարող ենք պնդել մեծ հավանականությամբ: Իսկ ինչո՞ւ պետք է բարելավվի երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը, եթե կառավարության որոշումների շահառուն ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ կառավարության անդամները, բանկերն ու օլիգարխները:

Hraparak.am

20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրшվոր«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավից144 ժամ ուսուցում և պետական հավաստագիր․ ինչպես կաշխատեն ֆիթնես մարզիչներըԿլիմայագետները զգուշացրել են Երկրի վրա «Էլ Նինյո» բնական երևույթի վտանգի մասինՖինլանդիան ցանկանում է սահմանափակել բժշկական արտադրանքի արտահանումը ՌուսաստանՉե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Տղամարդը, տեսնելով, որ վրիպել է, «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել իր զnhին, Վրաստան փախնելիս հայտնվել է Աղստև գետումՑավոք, Ջերմուկի տարածքից փրկված քոթոթներից մեկն անկել էԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումՋերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է Ըստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել ենUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Եթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելnվ uպանnւմ էին. Փաշինյանը՝ քաղաքացուն Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Տիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան
Ամենադիտված