Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան


Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա

Հասարակություն

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել տուրիզմը, ավելացնել տուրիստական հոսքերը:

Նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ Fly Arna-ի գործունեության ազդարարման պաշտոնական միջոցառմանը՝ առաջին օդանավի Հայաստան վայրէջք կատարելուց հետո:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:

«Կառավարության որոշումը՝ մասնակցել այս ծրագրին, կայացվել է այն ակնկալիքով, որ մենք ստեղծում ենք ոչ միայն ընկերություն, որն իր անվան մեջ կրելու է հայկական ազգային անվանում, այլև մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որ ավիացիայի ոլորտում մենք կստեղծենք, կբարձրացնենք ստանդարտներն ու չափորոշիչները և հպարտորեն կկարողանանք օրինակելի ավիաընկերություն ստանալ, որն իրապես կարող է օրինակ ծառայել այլ, նույնիսկ միջազգային ընկերությունների համար: Fly Arna-ն, վստահ եմ, որ կարող է և պետք է այս ձգտումն ունենա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն տարիների ընթացքում ունեցել է չիրացված պոտենցիալ տուրիզմի ոլորտում, որը պայմանավորված է եղել շատ հանգամանքներով, այդ թվում՝ ավտոհաղորդակցությամբ: «Եվ ես վստահ եմ, որ Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների վրա, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, որոնք հնարավորություններ կստեղծեն տուրիզմը դեպի Հայաստան ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ»,-ասաց Ավինյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, խոսելով ազգային ավիափոխադրողի ծրագրի կյանքի կոչման համար իրագործված աշխատանքի, հաջողության գրավականի մասին, ընդգծեց, որ դրա համար դեռ ջանասիրություն ու աշխատասիրություն է պահանջվում: Ըստ նրա՝ հաջողված ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևոր նախապայմանը ուժեղ կառավարումն է, որը ճգնաժամերից խույս չի տա և անգամ ճգնաժամերի ընթացքում շահույթ կհետապնդի և անվտանգության բարձր չափորոշիչներ կունենա: Ռևազյանը խոսեց նաև ռազմավարության մշակման մասին՝ համոզելու «Էյր Արաբիա»-ի գործադիր տնօրենին՝ Հայաստանում ներդրում կատարելու համար, ապա՝ այդ երազանքը իրականություն է դարձել: Նա մեծապես կարևոր մրցակցային և ապահով լինելը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով, երբ սկսել էին հայկական ազգային ավիաուղիներ ստեղծելու ծրագիրը, իրենց առաջ դրել էին մի քանի խնդիր՝ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը հիմնված կլինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը՝ նա ասաց. «Այդ թվում, որովհետև «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերներն ունեն նշված կենսունակ մոդելի տարիների հաջողված փորձ: Եվ դա Fly Arna-ի մրցունակության գրավականներից մեկն է»:

Նա մեծապես կարևորեց ապահովության և անվտանգության չափանիշները: « Շուկայում գործող այլ ընկերությունների հետ միասին մեր նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանից դուրս հնարավորինս շատ ուղղություններով ճամփորդելը պետք է դառնա հնարավորինս արագ, անվտանգ և մատչելի»,-ասաց Փափազյանը՝ վստահեցնելով, որ Fly Arna-ի թռիչքների աշխարհագրությունը, հաճախականությունն իր հետ ընդլայնելու է Հայաստանի տնտեսական հնարավորությունները:

Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի խոսքով՝ «Էյր Արաբիա»-ն ամենաապահով, լավ կառավարվող ավիաընկերություններից է աշխարհում: «Մենք հիանալի գործընկեր ունենք և լավ մոդել»,-ասաց Փրայսին՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ աջակցության համար:

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ցույց տվեց իր տոմսը՝ ասելով, որ ընկերության առաջին օդանավի առաջին ուղևորն է եղել: «Ձեր երկիրը հիանալի ստրատեգիական դիրք ունի՝ կապելու Եվրոպան Արևելքին»,-նկատեց Ադել Ալ Ալին:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ երիտասարդ կրթված մարդիկ կան, և, այսպիսով` Fly Arna-ի գործարկումով հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջության ոլորտը, շատ աշխատատեղեր ստեղծել: Նա նշեց՝ իրենք ուրախ են այդ ամենի մասը լինելով և ամեն հնարավոր բան կանեն:

Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում հունիսի 10-ին, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը
Ամենադիտված