Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


«Դիմադրության» շարժումը թույլ չի տալիս իշխանությանը՝ գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության»

Քաղաքականություն

«Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան»,- մայիսի 14-ից կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»՝ կալանավայրից:

– Պարոն Չալաբյան, մայիսի 14-ից կալանավորված եք, դատարանը մերժեց կալանավորման խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Շատերը զարմացած են Ձեր նկատմամբ իշխանության նման յուրահատուկ վերաբերմունքից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանության թիրախում հայտնվեցիք հենց դուք։

– Նախ իշխանության թիրախում 44-օրյա պատերազմից ի վեր՝ տասնյակ գործիչներ են հայտնվել, որոնք հակադրվում են նրա պարտվողական ուղեգծին, եւ ինձ հատուկ չէի առանձնացնի։ Իմ դեպքում ավելի շատ յուրահատուկ է այն, որ այս ամենն իրականացվել է կազմակերպված, թեեւ բավական փնթի եւ տեղ-տեղ զավեշտական սադրանքի միջոցով, եւ ինչն արդեն հակառակ արդյունքն է տվել, ու շարունակվելու դեպքում վերածվելու է դատավարության հենց այդ իշխանությունների դեմ, ես դրանում կասկած չունեմ։

– Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության պայքարը շարունակվում է, իշխանական շրջանակներում ենթադրում են, որ այն «ինքնուրույն կմաշվի»: Ձեր դիտարկումներով, ի՞նչ փուլի է հասել «Դիմադրության» շարժումը, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

– Պետք է հստակ հասկանալ, որ «Դիմադրության» շարժումը ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական բնույթ ունի, այլապես այն այսպիսի թափ չէր ստանա։ Նույն պատճառով, այն կարող է մարել միայն այն դեպքում, երբ նրա պահանջները, այս կամ այն չափով, կատարված լինեն։ Գործող իշխանությունների պատկերացումը, որ շարժումը կարելի է մարեցնել, միամտություն է: Թեեւ ես չեմ բացառում, որ, ի վերջո, իշխանությունը գնա սադրանքների՝ շարժման դեմ, քանի որ վերջինիս առկայության դեպքում, սեփական պարտվողական օրակարգի իրականացումը փաստացի անհնար է դարձել։ Ու դա բերել է նրան, որ այս իշխանությունները հայտնվել են փակուղու մեջ։ Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան։

– Տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ հավաքական Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է իբրեւ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն։ Ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է իրական այս վտանգը։

– Ցավով պետք է նշեմ, որ Ուկրաինայի տարածքում արդարացան մեր վատթարագույն սպասելիքները, եւ պատերազմը գնաց էսկալացիայի՝ նորանոր սպառազինությունների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական պատժամիջոցները սաստկացնելու ճանապարհով։ Այս պայմաններում, բոլորովին չի բացառվում, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը փորձի ՌԴ ուշադրությունը շեղել, մասնավորապես, Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելով, կամ էլ օգտվի հնարավորությունից՝ նրա ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ նվազեցնելու համար: Հենց դրան է փաստացի ծառայում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որի վերջնական նպատակը ՌԴ զինված ուժերը ոչ միայն Արցախից, այլեւ հեռանկարում Հայաստանից դուրս բերելն է։

Այս իմաստով, Հայաստանում դեռեւս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետեւանքը կարող է լինել ոչ միայն Արցախի եւ Սյունիքի կորուստը, այլեւ Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի եւ Ուկրաինայի օրինակով։

«Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, եւ թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետեւանքներով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան
Ամենադիտված