Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
BlogԱլբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Քանի որ ինքս էլ դեռ ինձ համարում եմ երիտասարդ, սրտանց շնորհավոր եմ ՀԱՅ երիտասարդներին այս գեղեցիկ օրվա առթիվ և ցանկանում եմ որ բոլորն էլ գտնեն իրենց սիրուն, իրենց կյանքի երկրորդ կեսին: Ցանկացած ամուր ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիք դա կյանք է, դա ուժ է, դա պայքար, դա լավ ապագա է, դա սիրո արտահայտման ամենաճիշտ ուղին է:
Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ կյանքում քեզ #ՄարիամԶորոյանցանկացավ հայտնվես իմ կողքին, լինես իմ կեսը, որ հենց դու դառնաս իմ երկու արքայադստրերի մայրը: Շնորհակալ եմ քեզանից, որ կաս, որ հենց այսպիսին ես ` բարի, պայքարող, ստեղծող, նվիրվող, կամեցող իմ հմայիչ հայուհի: Համոզված եմ, որ աշխարհիս երեսին ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն չի կարող ճիշտ արտահայտել սիրո խոստովանությունը , որքան մեր ամուր ընտանիքը, մեր առողջ բալիկները, մեր փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ:
Ես Սիրում Եմ Քեզ Իմ Մարիամ................