Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա


Վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ

Հասարակություն

Հայաստանը արդեն երկար տարիներ գործուն քայլեր է իրականացնում վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևից ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտը բարելավելու, զարգացնելու ուղղությամբ: Արևային օրերի քանակը մեր երկրում զգալիորեն շատ է՝ համեմատած եվրոպական երկրների հետ:

Էներգետիկ, արևային էներգետիկայի փորձագետ Ներսես Դավթյանի խոսքով՝ այժմ Հայաստանում գործարարները բազմաթիվ ներդրումներ են իրականացնում հենց այս ուղղությամբ.

«Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Սա հնարավորություն է տալիս արևային կայանների տեղադրման միջոցով ստանալ ավելի մատչելի էլեկտրականություն՝ պաշտպանելով շրջակա միջավայրը: Կանաչ տնտեսության օրակարգը Հայաստանում օր օրի ավելի է ամրապնդվում և կայունանում: Բացի դա՝ բազմաթիվ խոշոր բիզնես նախագծեր արդեն օգտվում են արևային ֆոտովոլտային կայանների արտադրած էլեկտրականությունից: Արդյունավետության մասին խոսելիս անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մեգանախագծեր է իրականացնում խոշոր արևային կայանների տեղադրման ուղղությամբ:     

Առաջ անցնելով՝ կարող եմ արձանագրել, որ, այո, Հայաստանում արևային էներգիայից օգտվողների թիվը կայուն աճ է գրանցում, դա անգամ կարելի է անզեն աչքով տեսնել: Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրող կազմակերպություններ: Սրանից բացի, Հայաստանում արևային վահանակներ արտադրող կազմակերպություններ են գործում, որոնցից միայն մեկն է իր արտադրանքն արտահանում Եվրոպա և ԱՄՆ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, երբ Հայաստանում ներդրում կատարվում է ոչ միայն կայանների տեղադրման ոլորտում, այլև կայանի բաղադրիչների արտադրություն է կազմակերպվում: Մեր քաղաքացիներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայից կամ արևային ջրատաքացուցիչներից: Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն այսօր ավելի մատչելի է դարձել և կարելի է ասել, որ միտում կա այն համատարած դարձնելու ուղղությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Մեր հարցին, թե պետական մակարդակով իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ որքանո՞վ են արդյունավետ, Դավթյանը պատասխանեց.

«Պետությունը, իհարկե, բարենպաստ դաշտ ստեղծում է՝ արևային էներգիայի օգտագործման տարածումը խթանելու հարցում: Կառավարությունը վերջերս արևային կայաններ տեղադրող ընկերություններից մեկին բավարարել է ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր՝ արևային վահանակների ալյումինե շրջանակներ արտադրելու համար:

Այս ամենով հանդերձ իրականացվում են նաև քայլեր, որոնք արևային էներգետիկայի ոլորտում այդքան էլ շահավետ չեն՝ գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես՝ մայիսի 1-ից գործողության մեջ է մտել ՀՀ էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփությունների մասին օրենքը, որը վերաբերում է արևային կայանների շահագործմանն ու կայանների հզորությունների փոփոխությանը: Նախկին 500 կՎտ-ի փոխարեն այժմ լիցենզավորման ենթակա է 150կՎտ հզորություն ունեցող կայանները: Օրենքի այս փոփոխություններում առկա են օրենսդրորեն չկարգավորված մասեր: Սակայն այս հարցի ավելի մանրամասն պարզաբանումներն ու կարգավորումների մասին խոսելը թողնենք իրավաբաններին: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, և պետությունը պետք է ավելի ակտիվ շարունակի այդ ուղղությանը աջակցել»:

Մարիամ Նալբանդյան

Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է
Ամենադիտված