Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարին

Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Հանրապետության Նախագահը ողջունել է տիկին Ժիրարդենին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Սերժ Սարգսյանն այդ առումով օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել՝ նկատելիորեն ակտիվացել են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունն ու միջխորհրդարանական կապերը, նոր բարեկամական կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, ընդլայնվել են տնտեսական համագործակցությունն ու իրավապայմանագրային դաշտը, խորացել են մշակութային և գիտակրթական կապերը։

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից 2013 թվականից ի վեր մեր երկրում իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են իրականացված արդյունավետ ծրագրերի օրինակով հատկապես կայուն զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններով փոխգործակցության ընդլայնումը, ինչը, նրանց համոզմամբ, ավելի կամրապնդի հայ-ֆրանսիական բարեկամական կապերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեությանը:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարը բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը, լինելով կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ, կարողացել է իր արժանի տեղը զբաղեցնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է որպես կազմակերպության ամենաակտիվ երկրներից մեկը: Սերժ Սարգսյանը և Աննիկ Ժիրարդենը անդրադարձել են այս ձևաչափում ևս փոխգործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին:

Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՀամայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքերՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված