«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Գնաց կռվեց`թուրքի գնդակից պրծավ, եկավ` հայի ձեռքից գնաց

«Հրապարակ»-ը գրում է. Հունիսի 18-ին Նիգավան գյուղի մոտակայքում սպանված պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ մեդալ, հերոս տղա էր: Ծառայում էր Նուբարաշենի զորամասում: Այս մասին «Հրապարակին» հայտնեց սպանված զինծառայողի հորաքրոջ ամուսինը՝ Անտոնը: «Նա շատ ուժեղ տղա էր: Գնաց, թուրքի բոմբերի տակ կռվեց, թուրքի գնդակից պրծավ, եկավ, հայի ձեռքից գնաց»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ Հմայակը «լուրջ տղա» էր, ծառայել է ԱԱԾ «սպեցնազում»:

«Նա լուրջ տղա էր, ավելի շուտ՝ հաշտարար էր, քան կռվարար: Նա չէր կարող կռիվ հրահրել»,- ասաց մեր զրուցակիցը: Ճի՞շտ է արդյոք, որ ՔՊ-ական երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում ապարանցիները եւ Հմայակը հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, նա տեղյակ չէ: «Ես մորգում եմ հիմա, ոչ մի տեղեկություն չունեմ՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ: Մեր գլուխը հիմա շատ խառն է, դեռ ժամանակ չեմ ունեցել նման հարցերով հետաքրքրվել: Կարող եմ ասել, որ ոչինչ էլ կոծկել չի հաջողվի, ամեն ինչ էլ ջրի երես ա դուրս գալու»։ 

Հրազենի ի՞նչ վերքեր կան Հմայակի մարմնին։ Մեր հարցին զոհվածի ազգականը պատասխանեց. «Աճուկի շրջանում»։ Նա հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել, քանի որ ընտանիքը զբաղված էր հուղարկավորության հարցերով: «Սիրտ չունենք, մայրը վատ վիճակում է»,- ասաց նա: Կրակողները տուժողի ընտանիքի հետ խոսելու, ցավակցելու չեն գնացել:

Կարճ հիշեցնենք՝ կիրակի լուրեր տարածվեցին, որ Ապարանում ՔՊ-ական երիտասարդները կրակոցներ են արձակել Փաշինյանին հայհոյած անձանց ուղղությամբ, կան սպանվածներ եւ վիրավորներ: Ոստիկանությունը հերքեց քաղաքական ենթատեքստը՝ հաղորդելով, որ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Երեկ ՔԿ-ն հաղորդեց, որ Ապարանում հունիսի 18-ին վեճ է ծագել երեւանցի երիտասարդների եւ ապարանցիների միջեւ՝ «մեքենան վարելու հետ կապված», որին միջամտել են մի խումբ ապարանցիներ, եւ որը շարունակվել է հաջորդ օրը՝ Ապարանի գազալցակայանի տարածքում, իսկ երեկոյան արդեն Նիգավան գյուղի աղբանոցի մոտ արձակվել են ճակատագրական կրակոցները: Փաստորեն, իրավապահների անգործության պայմաններում երեք օր շարունակ «ռազբորկաներ» են տեղի ունեցել փոքրիկ քաղաք Ապարանում ու մերձակայքում, ծեծկռտուք, որն ի վերջո ավարտվել է սպանություններով: Հետաքրքիր է, որ կրակել է ոչ թե կոնֆլիկտի մասնակից զինվորականը, այլ զինված ՔՊ-ականը: Նրան ձերբակալել են: Նրա անունը հայտնի դարձավ «Հրապարակին»՝ Հայկ Հովհաննիսյան: Ծագումով Արագածոտնի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվել է Երեւանում։ Նա մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Մահացածներից Տիգրան Հարությունյանը, ըստ լուրերի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ «Գնթունիկի» Կարենի քրոջ որդին է: Գազալցակայանն էլ, որտեղ հնչել են կրակոցները, պատկանում է Արագածոտնի փոխմարզպետ, ՔՊ-ական Էդգար Փարվանյանին։

Թե՛ Փարվանյանը, թե՛ Ապարանի քաղաքապետը երեկ անհասանելի էին լրագրողների համար: Սա զարմանալի չէ, քանի որ ունենք տվյալներ, որ Փաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ՔՊ-ականներին՝ միջադեպի հետ կապված, այդ թվում՝ չտիրաժավորելու այն եւ խուսափելու մեկնաբանություններից: Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի բջջայինին պատասխանում էր այլ անձ, որը չներկայացավ, սակայն հաստատեց, որ մահացած երիտասարդը քաղաքապետի քրոջ որդին է: Ակնհայտ է, որ դեպքի վերաբերյալ իրավապահների տեղեկությունները նպատակ ունեն հերքելու քաղաքական ենթատեքստը եւ հնարավորինս մեղմացնելու կրակողների մեղքը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ստացվում է, որ ոչ թե Նիկոլին ուղղված հայհոյանքն է միջադեպի պատճառը, այլ՝ վիճաբանությունը մեքենային ազդանշան տալու՚՚ շուրջ, ինչպես նաեւ՝ կրակոցները կատարվել են որսորդական հրացանից: Այս դեպքում տարակուսանք է առաջացնում, թե ինչպես են որսորդական հրացանից կրակելով հաջողացրել վիրավորել միանգամից 7 հոգու: Անհավանական այս տեղեկությունը կասկածներ է առաջացնում, որ ծածկադմփոցն արդեն սկսվել է, եւ որ իրականում հանցագործներն ամենեւին էլ որսորդական հրացանով զինված չեն եղել, այլ առնվազն ավտոմատ են ունեցել: Թեեւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ անելու են դեպքը բացահայտելու համար ու արդեն պաշտոնից ազատել են ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանին, քրեական դեպքը կոծկելու միտումն ակնհայտ է: Ամենայն  հավանականությամբ, այս անգամ էլ ՔՊ-ականներին կփրկեն պատժից: 

Ավելին՝ այստեղ

  
Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ամենադիտված