Քաղաքապետարանը ձախողումը արդարացնող պատճառներ է փնտրում
BlogԱլիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչև Երևանում վարորդներն ու հետիոտները «սահում» են երևանյան փողոցներով, քաղաքապետարանի անձնակազմը «զբաղված» է ֆեյսբուքում Նյու-յորքյան ձմեռվա լուսա-տեսանյութերի տարածմամբ:
Այս երիտասարդների միակ ասելիքն այն է, որ ԱՄՆ-ի նման երկրում ևս որևէ մեկը ապահովագրված չէ նման իրավիճակներից:
Շատ պարզունակ են. քաղաքապետարանը Երևանում տեղացած ձյունը համեմատում է ԱՄՆ-ում տեղացածի հետ:
10 օր շարունակ քաղաքապետարանի մեծուփոքր չինովնիկները պնդում էին, որ մենք՝ քաղաքացիներս, չենք նկատում քաղաքում օր ու գիշեր աշխատող տեխնիկան և որ քաղաքապետարանը «հերոսական» ջանքեր է գործադրում:
Ու հանկարծ 2016-ի առաջին աշխատանքային օրը քաղաքացիների դժգոհությանն է միանում նաև քաղաքապետը՝ աջ ու ձախ խիստ նկատողություններ բաժանելով: Դա ոչ թե սառը ջուր էր քաղաքապետարանի «քարոզչական հետևակի» գլխին, այլ ուղղակի ստորացում էր:
Բայց ինչպես երևում է, քաղաքապետարանի մի քանի չաչանակներ հետևություններ չարեցին ու մինչ երեկ մեծ-մեծ փրթում էին, թե պատրաստ են սրան նրան, այսօր առավոտյան երևանցիները սահելով էին այս կամ այն վայր տեղափոխվում ու սա այն դեպքում, որ ձյան մակարդակը քաղաքի տարբեր վայրերում մի քանի սմ-ի է հասնում: