Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են


Աշխարհի ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա. Թագուհի Թովմասյան

Թագուհի Թեվմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ «ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ» է հռչակել, վաղը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկելու է ընդդիմադիր խորհրդարանականներին՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու հարցը: Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, քանի որ ընդդիմադիր գործիչները քաղաքական ակնհայտ հետապնդման են ենթարկվում։
 
Պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագծերի իրավական հիմնավորվածության հարցերը թողնում եմ իրավաբան-մասնագետների դատին. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը:
 
Բայց անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր մշտապես շեշտել եմ, որ կարելի է քննադատել ամենակոշտ կերպով, բայց երբեք չպետք է մտնել վիրավորանքի դաշտ, որն իրապես դատապարտելի է մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից։
 
Միաժամանակ հարկ է փաստել, որ ժողովրդավարական երկրում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը ձայն տվողը ժողովուրդն է, իսկ վարչական պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը որոշվում է կոլեգիալ՝ քաղաքական որոշմամբ՝ հատուկ բանաձևերով: Հետևաբար ԱԺ վարչական պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը, որը կայացվել է իշխանական մեծաթիվ պատգամավորների անունից, դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն:
Կարելի էր քննարկել էթիկայի հանձնաժողովի ձևաչափով՝ մասնագիտական շրջանակներով ներկայացված խնդիրների ուսումնասիրման հնարավորությունը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու փոխարեն։
 
Այդուհանդերձ, որոշման նախագծերը շրջանառության մեջ են, և առավոտյան շտապ գրություններ եմ ուղարկելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքական ազատությունները խրախուսող միջազգային բոլոր կազմակերպություններին: Աշխարհի շատ ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա:
 
Ընդդիմադիր մանդատով խորհրդարան մտած պատգամավորները չեն կարող «պատժվել» ընդդիմադիր գործունեության և հասարակության ընդդիմադիր սպասելիքները սպասարկելու համար:
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Հետեւեք նաեւ իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/taguhitovmasyanofficial
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր
Ամենադիտված