Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ից եկել են արմավիրցուն պատժելու․ ուշագրավ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի:

Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:

Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը:

Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին:

Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ:

Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանում
Ամենադիտված