Սահմանադրության օրն էլ նույն ափսոսանքն, ու, չափազանցրած չեմ լինի, որ ասեմ նույն կսկիծն ա. Ռոբերտ Հայրապետյան
BlogՌոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սահմանադրության օրն էլ նույն ափսոսանքն, ու, չափազանցրած չեմ լինի, որ ասեմ նույն կսկիծն ա... Մի երկիր, որտեղ «Մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական հիմնադրույթն ու պարկերի մեջ նեխող պատերազմի մասնակիցների դիերը նույն ժամանակի ու տարածության մեջ իրարից օրգանապես անկախ գոյատևում են, այդտեղ Սահմանադրության օրը դժվար է առանց ցավի ու ափսոսանքի հիշել:
Սահմանադրությունը, տեքստը, կոնկրետ կարգավորումները կամ կետադրությունը չէ մեղավոր, մեղավոր են այն կամայական կիրառողները, ովքեր ունեն արժեքաբանական խորը բարդույթներ: