Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Որքանով Բորիս Ջոնսոնի հրաժարականը շահեկան կլինի Հայաստանի համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ  հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ինչպես հայտնի է, Բորիս Ջոնսոնն ակնհայտ թուքամետ քաղաքականություն էր վարում և այժմ ի դեմս նրա՝ Թուրքիան կկորցնի իր շահերի թիվ մեկ պաշտպանին Մեծ Բրիտանիայում:

Թե որքանով Բորիս Ջոնսոնի հրաժարականը շահեկան կլինի Հայաստանի համար, ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցի շրջանակներում:  

«Բորիս Ջոնսոնը մեծ ջանքեր էր գործադրում Ռուսաստանին ամեն կերպ թուլացնելու Ուկրաինայի հետ հարաբերություններում: Այդ առումով պետք է նշեմ, որ մոտ  մեկ ամիս առաջ հրապարակվեց Անգլիայի պաշտպանության նախարարության նոր կոնցեպտը, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվում  Թուրքիային, որը պետք է օգտագործվի Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելու գործում: Երկրորդ՝  իտալական մամուլը մի ինֆորմացիա հրապարակեց, որը ստացել էին  դիվանագիտական աղբյուրներից:  Ըստ այդմ՝  Բորիս Ջոնսոնը մշակել էր մի ծրագիր, որի նպատակն այն էր, որ  Մերձբալթյան հանրապետությունները և Թուրքիան  բոլոր կողմերից շրջապատեն Ռուսաստանին:  Այդ ծրագրում Թուրքիային հատուկ դեր էր հատկացված»,-նշեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Ջոնսոնի հեռանալը կարող է պատճառ դառնալ, որ վերոնշյալ ծրագիրը չիրականանա, որը մեզ համար վտանգավոր էր այն առումով, որ դրանում Թուրքիան գլխավոր դերակատարն էր հակառուսական քաղաքականության մեջ:

«Բայց մյուս կողմից՝  չպետք է մոռանալ, որ մեկ շաբաթ առաջ ՆԱՏՕ-ն մի կոնցեպցիա ընդունեց, որում  Ռուսաստանը ճանաչվում է որպես հիմնական թշնամի, հիմնական վտանգ ՆԱՏՕ-ի համար:  Սա հեռուն գնացող հետևանքներ կունենա, որովհետև Թուրքիան դառնում է մի պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ պետք է պայքարի իրենց հիմնական թշնամու դեմ:  Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքը կփորձի մի կողմից շրջանակների մեջ պահել Թուրքիային, որովհետև Էրդողանը վերջին տարիներին առանձնապես չի ենթարկվում արևմտյան ընդհանուր մոտեցումներին, մյուս կողմից՝  նրան կօգտագործեն  Ռուսաստանի դեմ»,-հավելեց Ռ. Սաֆրաստյանը: 

Ըստ նրա՝  Արևմուտքը կսկսի օժանդակել Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերին, որովհետև դրա միջոցով ոչ միայն կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, որը առանց այն էլ թուլանում է, այլ նաև կօգտագործի  պանթուրքիզմը Ռուսաստանը ներսից քանդելու համար: 

«Ամեն դեպքում,  ամեն ինչ դեռ  անորոշ է, կարող են նաև այլ հրաժարականներ, փոփոխություններ լինել, որովհետև Բորիս Ջոնսոնը, ի վերջո, որոշակի  ալիք էր ներկայացնում արևմտյան աշխարհում. նրանից հետո նոր ղեկավարությունը կարող է փոխել քաղաքականությունը, ինչպես, օրինակ, Բայդենը փոխեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփից հետո»,-եզրափակեց թորւքագետը:

Սուսաննա Թամազյան

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված