Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Կրում ես պատասխանատվություն, ապա ստիպված ես գտնել լուծումեր. Գագիկ Ծառուկյան

-Պարո՛ն Ծառուկյան, շաբաթ օրը ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ ազդարարվեց Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված միանգամից նման հնչեղության անհրաժեշտությունը։

-Այս գաղափարը եւս մեկ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու եւ աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։ Պատերազմից ու այսքան աղետներից հետո մենք իրավունք չունենք փակվելու մերմեջուկտրվելու աշխարհից։ Լրիվ հակառակը. մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ նայելու աշխարհին, բացվելու աշխարհի համար, նորովի ներկայանալու։

Մենք պետք է ուժ գտնենք՝ ասելու, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն ուրախությամբ կընդունեն բոլոր բարեկամ պետություններիցհյուրերի։ Հայաստանն աշխարհում բազմաթիվ բարեկամ երկրներ ունի, բայց նրանց թիվըպետք է մշտապես մեծանա։ Այսօրվա աշխարհում մենքպետք է շատ ակտիվ լինենք, պիտի ամեն առիթ օգտագործենքմեր փոքր, բայց գեղեցիկ, մշակութային ուհոգեւոր մեծ ժառանգությամբ երկրի մասին պատմելու համար։ Պիտի ստեղծենք առիթներ՝ պատմելու աշխարհին, որ այստեղ ապրում է աշխատասեր, խաղաղասեր ու հյուրընկալ ժողովուրդ։

Գաղափարի իրականացման ընթացքում ես շատ կարեւորում եմ միջազգային հեղինակավոր կառույցների հետ մշտական աշխատանքը,եւ, բնականաբար, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն այդ շարքում առաջիններից է։

-Արձանի գաղափարին «դեմ» կարծիքները եղել են առաջին իսկ օրվանից եւ կան նաեւ այսօր։ Սա ձեզ չի՞ անհանգստացնում։

-Գիտեք, ես ապրել եմ բավականին բարդ ու իրադարձություններով լի կյանք, շատ բան եմ տեսելու հաստատ միամիտ մարդ չեմ։ Ձեր կարծիքով՝ ես չգիտեի՞, որլինելու են դեմ կարծիքներ, ընդդիմախոսներ։ Նույնիսկ եթե, Քրիստոսի արձանի փոխարեն, ես դրախտը բերեի Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու՝ իրենց սեփական կարծիքն արտահայտելով, լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի։ Ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ։

Արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ Բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, նրանց հետ ես ընթացքում ունեցել եմ զրույցներ, լսել եմ նրանց խոսքըեւ երբեքչեմ պարտադրել իմ կարծիքը։

– Համարում ենք շինարարությունը սկսված։ Ո՞րն է շարունակությունը, սպասել բացմա՞նը։

-Նախ պետք է ասեմ, որ հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ութույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Աշխատանքները սկսելուն պես ես ունեմ մի գաղափար, որ արձանի կառուցման ամբողջ ընթացքը տեսանելի լինի մարդկանց համար, հայ ժողովրդի համար, տարբեր երկրներում ապրող մարդկանց համար, միջազգային կառույցների, բոլորի համար։

Այդ նպատակով պլանավորում եմ ստեղծել արձանի կառուցման տեղեկատվական կենտրոն, որը կաշխատի հանրության հետ, լրատվամիջոցների հետ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Ու այս հարցում ունենք շատ հետաքրքիր գաղափարներ։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ մարդիկ հետեւեն շինարարությանը, ով ինչպես կամենում է, դառնա մասնակիցը այս սիրուն գաղափարի։

Մենք այսօրվանից պետք է պատրաստվենք նոր տուրիստական հոսքերի։ Տուրիզմը հնարավորություն է տալիս ժողովուրդներին ճանաչել միմյանց, ներկայացնել սեփականը եւտեսնելուրիշինը։ Տուրիզմը մեր աշխարհը դարձնում է ավելի խաղաղ ու ավելի հետաքրքիր։ Վստահ եմ՝ արձանի կառուցումը դեպի Հայաստան եւ տարածաշրջան բերելու է նոր տուրիստական ու ֆինանսական հոսքեր,իսկ դա ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր նախագծեր։

-Դուք անընդհատ շեշտում եք նոր գաղափարների, նոր նախագծերի կարեւորության մասին։ Նույնիսկ արձանի գաղափարում շեշտում եք տնտեսական նոր քաղաքականության անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է ենթադրել, որ հին տնտեսական մոդելներն արդեն արդյունավետ չեն։

-Աշխարհում հիմա բառի ամենավատ իմաստով տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։ Քանդվում են տասնամյակներով ստեղծված տնտեսական կապերը, քանդվում են լոգիստիկայի, բեռնափոխադրումների՝ տասնամյակներով ձեւավորված ուղիները։ Փոխադարձ սանկցիաները ահռելի ազդեցություն են թողել բանկային համակարգի վրա, կապիտալի տեղաշարժի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

Էներգակիրների, նավթի գինը կտրուկ բարձրացել է։ Փոխադարձ սանկցիաները վատացնում են պետությունների տնտեսական աճի հնարավորությունները։ Դրանք էապես վատացնում են բնակչության բոլոր խավերի, հասարակությունների կենսամակարդակը։ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսություննիր վրա զգալու է համաշխարհային տնտեսական պրոցեսների հետեւանքները։

Սա այն հարցն է, որ մի կողմից մենք մեր ժողովրդի հետպետք է պարզ խոսենք, մյուսկողմից՝ մերողջ մտավոր ռեսուրսը, հնարավորությունները մոբիլիզացնենք՝ հասկանալու համար, թե ինչպես դիմակայել, եւ գուցեորոշ ճյուղերում զարգացման հնարավորություններ ստանանք։ Տնտեսական աճի, տնտեսական զարգացման մասին հին պատկերացումներն արդեն չկան։ Եթե մենք մնացինք հին պատկերացումներից կառչած, ապա մեզ ոչ մի լավ բան չի սպասում։ Մենք պետք է կարողանանք լինել ավելի ճկուն, ավելի ժամանակակից, ավելի արագ։

-Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել համաշխարհային տնտեսական նոր խնդիրներին։ Հայաստանում արվու՞մ են բավարար քայլեր դիմակայելու համար։

-Իմ կարծիքով՝ Հայաստանում պետական համակարգի գործունեությունըպետք է լինի հակաճգնաժամային։ Միայն նման տրամաբանությամբ է հնարավոր ճիշտ արձագանքել։ Մենքունենքսուր խնդիրներ, ունենք ավելի երկարաժամկետ խնդիրներ,եւ դրանք բոլորըպետք է հաշվարկել ուլուծումներ գտնել։ Լարսի խնդիրը, օրինակ, սուր ճգնաժամ է. օբյեկտիվ առաջացել է սուր խնդիր, եւ գյուղմթերքների արտահանման այս ժամանակահատվածում մեզ համար դա շատ բարդ խնդիր է։ Դրամի փոխարժեքը լուրջ խնդիր է, արտադրողները, արտահանողները մեծ դժվարությունների առաջ են կանգնում՝ վառելիքի գներ, ընդհանուր գնաճ։ Հայաստանի տնտեսության համար պետք է նոր, ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը հաշվի կառնի աշխարհում ստեղծված իրավիճակը, հսկայական անորոշությունները։ Այսօր ոչոքչգիտի, թե դա որքան է շարունակվելու։ Հայաստանին պետք են ներդրումներ։ Դա մեր թթվածինն է։ Հայաստանին պետք են խոշոր հեռանկարային ծրագրեր, որոնց համար պետք է գտնել թե՛ դրսից ռեսուրս, թե՛ մոբիլիզացնել ներքինռեսուրսները։ Բացառիկ աշխատելու հնարավորություններ պետք է տալ փոքրումիջին բիզնեսին։ Եթե այստեղ գնացին փլուզումներ, չենք կարողանալու դեմը առնել։ Սա տնտեսական կայունության կարեւոր գործոնն է։

-Պարո՛ն Ծառուկյան, նկատելի է, որ այս փուլումՁեր հանրային ակտիվությունը նվազել է. ինչո՞վ եք սա բացատրում։

-Ի՞նչ ասել է հանրային ակտիվություն։ Հայաստանի համար խոշոր հեռանկարային նախագիծ սկսելը, մերպետությունը աշխարհին ներկայացնելու իմ անձնական ջանքերը հանրային ակտիվությո՞ւն է, թե՞ ոչ։ Պատերազմից հետո մեր մարզական լուրջ հաջողությունները, մեր դրոշի բարձրացումը աշխարհի մարզադահլիճներում հանրային ակտիվության արդյո՞ւնք է, թե՞ ոչ՝ որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մայիսի 9-ին, հունիսի 1-ին եւ մյուս կարեւոր օրերին մեծամասշտաբ հանրային միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը ակտիվություն չէ՞, մերհերոսների երեխաների համար ճամբարների կազմակերպումը հանրային ակտիվություն չէ՞։ Դեսպանների, միջազգային կառույցների հետ մշտական շփումները, հանրային դեմքերի հետ հանդիպումները. այս ամենը հանրային ակտիվություն չէ՞։ Եվ ամենակարեւորը՝ ես կարող եմ հանգիստ քայլել Երեւանի փողոցներով, մեր գյուղերով ու մյուս քաղաքներով, հանդիպել մարդկանց, հանգիստ զրուցել, ջան ասել, ջան լսել, օգտակար լինել մարդկանց, լսել նրանց առաջարկությունները. դրանից լավ հանրային գործունեություն կա՞։ Այս առումով ես Հայաստանի ամենաակտիվ հանրային դեմքերից մեկն եմ։

– Բայց չենք կարող ասել, որ նույն ակտիվությամբ է գործում ԲՀԿ-ն։

– Իհարկե, չենք կարող։ Եղել են ընտրություններ, եւ կան արդյունքներ, ու կուսակցությունը պարտավոր է անել հետեւություններ։ ԲՀԿ-ում կա երիտասարդ գործիչների մի լավ թիմ՝ մեր նախկին պատգամավորներից, այլ գործիչներից, որոնց ես հրավիրել եմ ու պարզ ասել՝ գնացե՛ք, մշակե՛ք կուսակցության «թարմացման» ծրագիրը, դրանում հաշվի առե՛ք նորիրողությունները՝ նորմոտեցումներով, նոր տեսլականներով։ Տվել եմ լիակատար ազատություն։ Եվ դա ճիշտորոշում է։ Բազմաթիվ ԲՀԿ-ականների Դուք կարող եք տեսնել տարբեր հարթակներում, ակտիվ մասնակցում են քննարկումների եւ հայտնում շատ դեպքերում բացառապես իրենց անձնական տեսակետները։ Եվ դա նույնպես իմ ցանկությունն է եղել։ Ես համարում եմ մեծ ձեռքբերում, երբ քոթիմում ձեւավորվում է ինքնուրույն, բանիմաց գործիչներինոր սերունդ։ Նրանց տրված է ժամանակ եւ ազատություն կուսակցության նոր փուլի մշակումների համար։ Երբ նրանք պատրաստ կլինեն, երբ թիմը պատրաստ կլինի, կանցկացվի համագումար,եւ կսկսվի հանրության հետ աշխատանքի, բաց երկխոսության նոր փուլը։

– Այդ գործիչներից շատերին մենք տեսնում ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ Սա նո՞ւյնպես նոր քաղաքականության մի մասն է։

-Դա եղել է իմ անձնական որոշումը։ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր տարբեր կարծիքների, տեսակետների, քաղաքակիրթ բանավեճերի հարթակ է։ Տարբեր թեմաներ, սուր խնդիրներ քննարկվում են բաց ու հարգալից մթնոլորտում։ Քաղաքական բոլորթեւերի ներկայացուցիչներն այստեղ լինում են մշտապես։ Մեր նախկին պատգամավորներից ոմանք հանդես են գալիս նոր կարգավիճակով՝ քաղաքական, տնտեսական մեկնաբանների, մոդերատորների կարգավիճակով։ Դա շատ լավ է։ Դա է իսկական հանրային գործունեությունը։ Կյանքը պատգամավորական մանդատը չէ, կյանքը պիտանի մարդ լինելումեջ է։

-Վերջին հարցը. Ձեր գնահատականները համաշխարհային տնտեսական դժվարություններին, մեր երկրի տնտեսական եւոչ միայն տնտեսական մարտահրավերներին, իհարկե, հետաքրքիր են, բայց Ձեր խոսքում ես ճի՞շտ եմ նկատում հոռետեսություն, մի տեսակ տագնապ՝ ապագայի հանդեպ։

-Պատասխանեմ՝ ոչ։ Ես չեմ կարող լինել հոռետեսեւ, առավել եւս, հանրությանը նման բան հաղորդել։ Ինձ մոտ լավատեսական կամ հոռետեսական չէ հարցադրումը,ինձ մոտ այլ կերպ է դրված հարցադրումը՝ աշխատո՞ւմ ենք , թե՞ ոչ,ճի՞շտ ենք գնահատում իրավիճակը, ճի՞շտ ենք գնահատում ռիսկերը, թե՞ ոչ,կարողանո՞ւմ ենք ճիշտ արձագանքել, թե՞ ոչ։ Իմ կյանքում միշտ է այդպես եղել. սա նոր չէ։ Ես ամբողջ կյանքս կրել եմ պատասխանատվություն շատ մեծ թվով մարդկանց համար, ու դա ինձ մոտ ձեւավորել է մտածողության այդ տիպը։ Երբ դու կրում ես պատասխանատվություն, ապա դու ստիպված ես միշտ գտնել լուծումեր, երբեք չհանձնվել։

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ
Ամենադիտված