Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


Հորդորում են չլողանալ այս շրջանում

Ուշադրության կենտրոնում

Սեւանա լիճը, որը մեծությամբ Հայկական լեռնաշխարհում՝ երրորդ, իսկ Կովկասում՝ ամենամեծ լիճն է եւ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը, դարձյալ սկսել է կանաչել: Լճի մակարդակը կրկին սկսել է իջնել. 2021թ․ հունվարի 8-ին Սեւանա լճի մակարդակը 1900.52 մետր էր, եւ լիճն ուներ դրական հաշվեկշիռ՝ 2020թ․ նույն օրվա նկատմամբ բարձր լինելով 9 սանտիմետրով: Մինչդեռ 2021թ․ դեկտեմբերի 3-ին լճի մակարդակը կազմում էր 1900.46 մ: Իջել է ոչ միայն ջրի մակարդակը, այլեւ որակն է փոխվել։ Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ։

«Այս տարի ծաղկումը մի փոքր ուշացավ։ Նախանցած տարի՝ ամենաուժեղ ծաղկման ժամանակ, հունիս ամսից սկսեց ծաղկումը։ Այն շատ ուժեղ էր անգամ այս տարվա համեմատ, թեպետ դեռ չգիտենք, թե հետո զարգացումներն ինչպես կընթանան։ Համենայնդեպս, շատ վատ էր այդ տարի վիճակը, նաեւ ջրի ջերմաստիճանն էր շատ բարձր՝ մինչեւ 24-24.5 աստիճան։ Անցած տարի համեմատաբար ավելի թույլ դրսեւորվեց ծաղկումը եւ շատ կարճատեւ եղավ, ընդամենը առանձին գոտիների ձեւով։ Ընդ որում՝ այնքան կարճաժամկետ էր, որ երբ մոտենում էինք ջուրը վերցնելու, քամու ազդեցության տակ ինքը սուզվում էր հատակը, ու համարյա չէինք կարողանում որսալ այդ ծաղկման պրոցեսը։ Այս տարի ավելի ուշացած տեղի ունեցավ ծաղկումը եւ նույն տիպի ջրիմուռներով է: Դրանք կապտականաչ ջրիմուռներն են, անաբենան է, ակվա տեսակն է, որոնք տոքսիկ նյութեր են արտադրում։ Իհարկե, որ ասենք՝ մահացու է, նման բան չկա, բայց ալերգիկ ռեակցիաներ, նյարդային համակարգի վրա ազդեցություն… ամեն դեպքում՝ ցանկալի չէ, որ լողալու պրոցեսում ջուր ընկնի բերանի խոռոչը։ Առողջապահական տեսակետից էլ ցանկալի չէ, որ այս ծաղկման շրջանում մարդիկ լողան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը։

Նրա խոսքով, ծաղկման շրջանը կարող է տեւել մի քանի օր, ջուրը մաքրվելուց հետո նոր կարելի է  լողալ։

«Պարզապես պրոցեսներն այնքան փոփոխական են։ Այս պահին լճում ջուրը դառնում է կաթնագույն, դա էլ կապված է կալցիումի լուծելիության հետ, եւ եթե այդ նստեցման պրոցեսը շարունակվի, իր հետ նաեւ ջրիմուռներին կարող է նստեցնել։ Բայց դեռ դժվար է ասել, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում, այսօր Սեւանում մենք փորձեր ենք կատարում։ Նյութեր ենք ակտիվացնում, որոնցով կարելի է նստեցնել ջրիմուռները։ Պարզապես այնքան մեծամասշտաբ է այդ պրոցեսը, որ այդ սարքերով նման մաքրում կատարելը հնարավոր չէ։ Իհարկե, եթե արտադրական նշանակության շատ մեծ նավեր պատրաստեն, որ այդ մաքրող սարքերն ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնեն, գուցե դա արդարացվի։ Առաջին քայլը ասել ենք ու շարունակում ենք պնդել՝ ջրհավաք ավազանից կենսածին նյութերի մուտքն արգելելն է, սահմանափակելն է, որովհետեւ, քանի դեռ լիճը պարարտացվում է այդ ազոտի եւ ֆոսֆորի միացություններով, գնալով մեծանալու է խնդիրը, ջրիմուռների ծաղկումն էլ օրգանական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնելու լճի համար, եւ վիճակը չի բարելավվելու։ Կլիմայական պայմաններն էլ են նպաստում այդ ամեն ինչին։ Դրա համար դեռեւս ծաղկումը շարունակվում է, տեսնենք, թե որքան կերկարի։ Մեծ Սեւանում նկատելի է, որ ավելի ուժեղ է ընթանում ծաղկման պրոցեսը, իսկ փոքր Սեւանում՝ համեմատաբար թույլ։ Քանի որ նաեւ լիճն է ավելի խորը այս մասում, ու ջերմաստիճանի տատանումներն այդքան ուժեղ չեն, այսինքն՝ ջրի տաքանալու պրոցեսն այդքան ուժեղ չէ, դրա համար ծաղկումը համեմատաբար թույլ է։ Ամեն դեպքում, այսօր փորձանմուշները տանում ենք հետազոտության։ Ամենաուժեղ ծաղկման ժամանակ՝ հուլիսի 14-ին, մեծ Սեւանից վերցրել էինք փորձանմուշներ, այսօր պտտվում ենք փոքր Սեւանում ու չափումներ ենք կատարում»,- ասաց Ղուկասյանը։

Թունավոր ջրիմուռներըը կվնասե՞ն Սեւանա լճի կենդանական աշխարհը։ «Ձկները բավականին խելացի կենդանիներ են, մանավանդ, որ ունեն արագ տեղաշարժվելու հնարավորություն, իսկ ջրիմուռները ծածկում են հիմնականում մակերեսային շերտը՝ մինչեւ 10-15 սմ, դրանից ներքեւ ջուրը համեմատաբար մաքուր է։ Պարզապես ջրիմուռների քայքայման ժամանակ թթվածին նրանք շատ են խլում, ու թթվածնային պայմաններն են անբավարար դառնում։ Առայժմ ոչ մի խիստ իրավիճակ չենք  գրանցել, որ թթվածինը վատ է, որովհետեւ լիճը նոր է սկսել ծաղկել։ Համոզված ենք, որ ձկների վրա էական ազդեցություն չի կարող ունենալ։ Հիմնականում մեծ ազդեցություն է ունենում հատակային կենդանիների վրա, որովհետեւ այդ մահացած ջրիմուռները նստում են հատակին եւ օրգանական նյութով են հարստացնում հատակը։ Այնտեղ թթվածնի քանակները սկսում են կլանել, ու դառնում են աներոբ պայմաններ։ Խեցգետնի համար դա շատ վատ է, որովհետեւ տարբեր տիպի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Իսկ մնացած ձկների համար այդքան էլ վտանգավոր չէ։ Սկսել ենք տոքսիկոլոգիական հետազոտություններ իրականացնել։ Դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը»։ 

Արդյոք բավարար քանակի ձկնային պաշարներ ունի՞ Սեւանը։ «Սովորաբար, ձկնային պաշարների գնահատականը տալիս ենք տարվա վերջին՝ վերջնական մնացորդը գնահատելով։ Նախորդ տարվա նոյեմբեր ամսից գնահատել ենք, որ քանակը մի փոքր բարձրացել է։ Բայց սա դեռ չի նշանակում, որ դա բավարար է պաշարները լրիվ վերականգնելու համար։ Թույլտվություն է եղել մինչեւ 300 տոննայի որս կատարելու, բայց բնապահպանության նախարարության հետ պայմանագիր ունենք, որ հաջորդ քանակը կսահմանվի արդյունքը գնահատելուց հետո։ Մեզ մոտ պետք է նորից ձկնաբանական մեծ գիտարշավ լինի, որպեսզի նորից գնահատենք ընթացիկ իրավիճակը, դրանով հանդերձ էլ կորոշվի` թույլտվությունները կտրվե՞ն, թե՞ չեն տրվի»։

 

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
Ամենադիտված