Եվրոպացի պատգամավորները վստահ են` ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է թողնել Մինսկի խմբին
ՔաղաքականությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանկաան վեհաժողովը պետք է զգույշ լինի իր միջամտություններում ու ձևակերպումներում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հակահայկական զեկույցների քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց գերմանացի պատվիրակ Աքսել Ֆիշերը՝ ելույթ ունենալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից: «Լեռնային Ղարաբա ղի հակամարտության կարագավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք պետք է զգույշ լինենք մեր ձևակերպումներում ու միջամտություններում: Ես մի անգամ Հայաստանում ասել եմ, որ հիանալի օրինակ է այն հանգամանքը, թե ինչպես Ֆրանսիան ու Գերմանիան կարողացան երկխոսության ուղիներ գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այդ երկու երկրների ժողովուրդներն ատում էին միմյանց: Ես ցանկանում եմ նույն բանը տեսնել Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդների համար, որ նրանք կարողանան միմյանց ձեռք մեկնել և կառուցել իրենց ապագան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆիշերը:
Եվրոպայի պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն էլ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը: «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանղաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծելու հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորու թյուն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը».- ասաց պատգամավորը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները (Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» և բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցները) քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվում Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստա կան կուսակցությունների ներակայացուցիչները: