Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով նախաքննության ընթացքում արձանագրված ապօրինությունները

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատվախնդիր հայ է, չորս երեխաների հայր, սիրող ամուսին, նվիրված զավակ, հարգանք ու պատիվ վայելող մասնագետ: Նա ղեկավարում է ու մասնակիցն է Հայաստանի զարգացման համար կարևոր կրթական, հասարակական ու պաշտպանական նախագծերի:  Ավետիքը երբեք չի ներգրավվել որևէ ոչ իրավաչափ գործընթացում, երբեք չի եղել մանրախնդիր ու վախեցող: Ավետիք Չալաբյանի "հանցանքն" այն է, որ նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է խայտառակ կապիտուլացիա ստորագրած ՀՀ իշխանությունների գործողությունները: Ավետիքը քաղբանտարկյալ է, որովհետև շինծու գործով Ավետիքին լռեցնելու ու ընդդիմախոսներին վախեցնելու օրակարգ է ընտրված: Այսօր Հայաստանում լրջորեն վտանգված է արտահայտման ազատությունն, ու Ավետիքի տեղում կարող էր լինել ցանկացած պատվախնդիր հայ: 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը, նախաքննության ավարտի ավարտին առաջին անգամ ներկայացնում է ապօրինությունների համառոտ ցանկը, որը նախադեպային կարող է դառնալ միջազգային իրավական փորձառությունում` աբսորդի աստիճանի հասնող իրավախախտումների ու դրանց անտրամաբանության համատեքստում:

Նախապատմությունը

2022 թվականի մայիսի 13-ին Ավետիք Մկրտչի Չալաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մայիսի 14-ի որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ երկասմյա կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց։

Ավետիք Չալաբյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար։ Արարքի էությունը, որն առանց որևէ ապացույցի մեղսագրվում է Չալաբյանին կայանում է հետևյալում՝ երկու կամ ավելի անձանց  նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով։

Նախ նշենք, որ նշված հանցակազմը ՀՀ քրեական օրենսդրության մեջ ներմուծվել է 2021 թվականի մայիսի 7-ից։ Մինչ այդ նման հանցակազմ ՀՀ քրեական օրենսգիրքը չի պարունակել։ Ինչպես հայտնի է դառնում «Հայաստանի հելսնիկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության վերջերս հրապարակած «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում  (2022 թվականի ապրիլ-մայիս)» արտահերթ զեկույցից, քննարկվող իրավանորմի անգելերեն տարբերակը, որը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, էապես տարբերվում է հայերեն օրենսդրական, ձևակերպումից։ Այսպես․ «2․ Compelling to participate in assemblies or compelling to refuse to participate in assemblies or motivating materially to make a person participate in assemblies or refuse to participate in assemblies – shall be punished by a fine in the amount of four-hundred-fold to six-hundred-fold of the minimum salary or by imprisonment for a term of six months to one year»:

Մեր կողմից ընդգծվել է «to make a person participate» ձևակերպումը, որը նշանակում է ստիպել, հարկադրել։ Այսինքն, ամեն դեպքում, հարկադրանքը, որպես հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորում, պարտադիր է արարքը հանցագործություն որակելու համար։ Այլ կերպ ասած՝ առանց հարկադրանքի տարրի չի կարող խոսք լինել իրավունքի սահմանափակման պիտանի, անհրաժեշտ և համաչափ լինելու մասին։ Մենք գտնում ենք, որ հենց այս մտայնությամբ էլ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրենց միացյալ հրատապ կարծիքում եզրակացրել են, որ «հավաքները խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու համար նախատեսված պատժատեսակները, ըստ երևույթին, համահունչ են խաղաղ հավաքների ազատության ղեկավար սկզբունքներին»։

Ի դեպ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում նույնպես քննարկվող հանցակազմը չկար, սակայն հատուկ Ավետիք Չալաբյանի համար, մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովը մոնոմեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկությամբ, գաղտնի՝ առանց որևէ հանրային քննարկման, նոր օրենսգրում կրկին ներառեց այս հանցակազմը։

Մեղադրանքի հիմնազուրկ լինել

Մի կողմ դնելով մեղադրանքի հիմքում դրված հանցակազմի անորոշ և հակասահմանադրական լինելը՝ նշենք, որ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու  վերաբերյալ որևէ  պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիյլանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով թեկուզ անուղղակիորեն հիմնավորվում է Ավետիք Չալաբյանի կողմից վերոնշյալ հանցակազմով կատարված արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռություն տրամադրել հավաքներին մասնակցելու նպատակով։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ 

Կալանավորումը որպես պատիժ

Մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը, տրամադրվել է երկու և ավելի անձանց։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել` պարզելու, թե արդյոք առկա է, որևէ երկրորդ անձ, որին տրամադրվել կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն:

Նման պայմաններում ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես  այդ «առավելագույն ժամկետի» ցենզը հաղթահարելու համար, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ 

Նույնիսկ այդ պարագայում, երբ խոսքը գնում է ոչ ծանր հանցագործության մասին, հայաստանյան դատական պրակտիկայում որպես կանոն կալանավորումը որպես խափանման միջոց չի կիառվում, նույնիսկ նախաքննություն իրականացնող մարմինը չի էլ միջնորդում դատարանին՝ այդպիսի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումը և մեր կողմից դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի (հայտնի է քաղաքական զգայուն գործերով հաճախ նախագահող և երբևէ մեղադրանքի կողմից ցանկությանը հակառակ որոշում չկայացնող դատավոր) որոշումը բացարձակ պատճառաբանված և հիմնավորված չէին։

Կալանավորման ժամկետի երկարացումը

Նույն դատավոր Արուսյակ Ալեքսանյանն (որը նույնպես արդեն հայտնի է քաղաքական զգայուն գործերով երբեք մեղադրանքի կողմի ցանկությանը հակառակ որոշում չկայացնող դատարան) իր 10.07.2022թ․ որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով՝ հիմքում դնելով «նախաքննությանը խոչընդոտելու» հանգամանքը ու դա այն պարագայում, երբ կալանքի երկարացման միջնորդություն բերած քննիչն իր բերանով հայտնեց, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը: Որոշմամբ այլ հիմք չի նշվել։

Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատաքննության և մեզ համար անհասկանալի պայմաններում մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը նույնպես հայտնի է քաղաքական զգայուն գործերով երբեք մեղադրանքի կողմից ցանկությանը հակասող դատավճիռ չկայացրած անձ (2008 թվկանի մարտի 1-ի դեպքերով   «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ, իսկ այժմ քննում է Աղվան Հովսեփյանի գործը, նրան էր մակագրվել նաև դատական նիստի ժամանակ մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը)։

Ամփոփելով

Ամփոփելով ողջ ասվածը, գտնում ենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ, թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ, ինչպես նշեցինք, չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Գործում մինչ այս պահը չկա Ավետիք Չալաբյանի կողմից արարքը կատարված լինելու վերաբերյալ գեթ մեկ ուղղակի և հստակ ապացույց, նույնիսկ գործում ներառված անթույլատրելի համարվող ձայնագրությունը հակառակն է ապացուցում։

Երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում է խտրական բնույթ։ 2021թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ հանրային ահազանգեր են հնչեցվել մամուլով, որ իշխող քաղաքական թիմն իր նախընտրական հավաքները լցնում է վարչական ռեսուրսի գործադրմամբ, ինչը նշանակում է, որ առնվազն առկա է հավաքներին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու փաստերի ստուգման անհրաժեշտություն՝ քրեադատավարական ընթացակարգերով։ Ինչը, բնականաբար, չի իրականացվել հայաստանյան համապատասխան մարմինների կողմից։ Սա քննարկվող հանցակազմի շրջանակներում Չալաբյանի նկատմամբ ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում է։ Ավետիք Չալաբյանը միակն է, որը մեղադրվում է այս արարքի համար և որը կալանավորվել է։

Երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ 

 

  • բերման ենթարկելու պրոցեսը, որը տեղի է ունեցել դեպքերից օրեր անց և Ավետիք Չալաբյանի կողմից ոստիկանություն ներկայանալու պատրաստակամություն հայտնելուց անմիջապես հետո, 
  • կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելը, որն ինչպես հետո պարզվեց, կատարվել է, որպեսզի քննչական մարմինը հասցնի նոր քննչական գործողություններ կատարել։ 
  • Դատախազության կողմից ՀՀ ազգային ժողովի 5 պատգամավորների և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի երաշխավորություններն առանց հիմնավորման մերժելը,
  • Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմքում դրված ապօրնի մեղադրանքը փոխելու համար դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից քննիչին այդ մասին հուշելն ու ժամանակ տալը,
  • ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ելույթը հանրային հեռուստատեսությամբ, որտեղ նա խախտելով քրեական գործերով հրապարակային կարծիք չհայտնելու պահանջը ուղղակի նշեց, որ Չալաբյանին ձայնագրել են օրինական՝ դատարանի որոշմամբ՝ դրանով մեսիջ ուղարկելով բոլոր դատարաններին։ Սակայն, բնականաբար, որևէ դատարանի որոշում ձայնագրության հիմքում առկա չէ։ 
  • Կալանքի ժամկետը երկարացնելու ակնհայտ ապօրինի որոշումը՝ երբ դատավորը դրել է մի հիմք,  որն անգամ քննիչն է պնդել, որ առկա չէ, Առանց պաշտպաններին գործի նյութերին ծանոթացնելու գործը դատարան ուղարկելը և այլն

Չորրորդ՝ քաղաքական դրդապատճառների մասին։ Իշխանությունների քաղաքական դրդապատճառները շատ պարզ են։ Ավետիք Չալաբյանը հանդիսանում է հանրային-քաղաքական ճանաչված գործիչ, որն ունի հստակ ընդդիմադիր կեցվածք և վայելում է հանրության շրջանում բարձր հեղինակություն՝ ի շնորհիվ իր անցած ճանապարհի ու այն բանի, որ երբեք արատավորված չի եղել, չի զբաղեցրել քաղաքական պաշտոններ, չի եղել որևէ իշխանության մաս։ Հենց այդ պատճառով է, որ այս շինծու քրեական գործը դարձավ պետական և պետական վերահսկողության ներքո գնտվող պրոպագանդայի մաս, ընդհուպ՝ ռեպորտաժ պատրաստվեց և ցուցադրվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Այսինքն, քրեական գործն իշխանությունների կողմից օգտագործվում է բացառապես պրոպագանդայի և Չալաբյանին լռեցնելու նպատակով։

Ավետիք Չալաբյանի պաշտպաններ` 

Վարազդատ Հարությունյան 

Արթուր Հարությունյան

Արմեն Անդրիկյան

 

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված