Սաուդյան Արաբիայի շուրջ ստեղծված իսլամական պետությունների ռազմական դաշինքը
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս մի քանի ծանոթներ անհանգստացած էին Սաուդյան Արաբիայի շուրջ ստեղծված իսլամական պետությունների ռազմական դաշինքից: Մտահոգված էին, որ այն կարող է ուղղվել մեր դեմ : Եթե չեմ սխալվում, դաշինքի անդամ դարձան երեք տասնյակից ավելի երկրներ: Քարոզչական հնարքներով ուզում են ասել, որ այն, այսպես կոչված<< իսլամական ՆԱՏՕ >> է :
Ըստ իս դա զուտ դեկլարատիվ բնույթ կրող ,թղթի վրա եղած կառույց է, որ շատ հեռու է ՆԱՏՕ դառնալուց: Այն ըստ էության սուննիական`հակա շիական դաշինք է, որ հռչակել է իրեն, որպես նպատակ, պայքար իսլամական պետության դեմ:ՆԱՏՕ դառնալուց առաջ, պետք է նախ միացյալ շտաբեր, զորքերի հրամանատարություն և այլն ունենալ: