Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը


«Ռոմեո և Ջուլիետ» բալետը համալրեց Երևանի օպերային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովի ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացման առաջնախաղը՝ Վինոգրադովի բեմադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով, «բրավո» վանկարկումներով ընդունեց Վինոգրադովի բեմադրական նոր ու հետաքրքիր լուծումներով, նվագախմբի և բալետի արտիստների փայլուն մեկնաբանությամբ ու վառ կոստյումներով հարուստ ներկայացումը:

Բալետը դիտելուց հետո բեմ բարձրացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա խոստովանեց, որ երեկոյի ողջ ընթացքում մտածել է, թե կա՞ ավելի գեղեցիկ ու կատարյալ արվեստ, քան բալետն է: «Բալետը համադրում է բոլոր արվեստները՝ ճարտարապետությունը, կերպարվեստը, երաժշտությունը, դրամատուրգիան և մարմնի արվեստը: Ցանկանում եմ շնորհավորել մեզ, որ մեր հանրային կյանքում կայացավ գեղեցկության մի փաստ ևս»,-նշեց փոխնախարարը՝ շնորհավորելով նաև նվագախմբին՝ ի դեմս դիրիժոր Կարեն Դուրգարյանի, բալետի արտիստներին և Օլեգ Վինոգրադովին:Դիմելով Օլեգ Վինոգադովին, որը բեմում էր՝ Խզմալյանը շնորհավորեց նրան և՛ բեմադրության, և՛ ծննդյան առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում:

Փոխնախարարն ընթերցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ Վինոգրադովին ուղղված շնորհավորական նամակը, որում նախարարն ընդգծել էր՝ անսահման ուրախ են, որ Վինգորադովի նման վարպետը, որը բալետում կարողանում է համադրել սեփական ու համաշխարհային փորձը, հենց Հայաստանում է նշում իր հոբելյանը: Դումանյանը վստահություն էր հայտնել, որ օպերային թատրոնի և Վինոգրադովի համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի արտիստների վարպետության կատարելագործմանն ու թատրոնի զարգացմանը:

Վինոգրադովը, որը կես դար առաջ Երևանի օպերային թատրոնում բեմադրել էր «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, շատ հուզված էր և ոգևորված ջերմ ընդունելությունից: Նա ասաց, որ ընդամենն  85 տարեկան է և իրեն այնքան դուր եկավ Երևանում ծննդյան օրը տոնելը, որ ամեն տարի տարեդարձն այստեղ կնշի:

«Ես վաղուց նման ստեղծագործական բավականություն չէի ստացել՝ աշխատելով բալետային խմբի հետ, այնինչ աշխարհի տարբեր թատերախմբերի հետ եմ համագործակցել: 52 տարի առաջ ծանոթացել եմ ձեր հրաշալի երկրին, քաղաք-տոն Երևանին, որն այս տարիներին ավելի լավն է դարձել: Այն հյուրընկալությունը, որին արժանացա և՛ 52 տարի առաջ, և՛ այս անգամ, անգնահատելի է: Մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ կես դար առաջ, ինձ գտան, եկան թատրոն, հյուրանոց, ինձ հյուրընկալեցին գյուղում, ինձ համար տոն կազմակերպեցին: Նրանք ինձ հիշել են»,-պատմեց բալետմայստերը:

Վերադառնալով թատրոնին՝ նա շեշտեց, որ օպերային թատրոնն ունի փայլուն, միջազգային չափանիշներին համապատասխան  թատերախումբ: «Կարևոր է, որ այս հրաշալի պարողները, որոնք կարճ ստեղծագործական կյանք ունեն, հպարտանան նրանով, ինչով զբաղվում են, որտեղ աշխատում են ու հարստացնեն իրենց հողն ու երկիրը՝ երբեք չհեռանալով այստեղից, ինչպես ես»,-ընդգծեց Վինոգրադովը՝ հորդորելով բոլորին սիրել բալետը:

Երեկոն, որը շատերը կհիշեն, եզրափակվեց նվագախմբի՝ «Ծնունդդ շնորհավոր» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև բալետի պարողներն ու նվագախումբը տորթ բարձրացրին բեմ՝ փորձելով տոնն առավել հիշարժան դարձնել թե՛ հանդիսատեսի, թե՛ Վինոգրադովի համար:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Ամենադիտված