«Դուք եք մեղավոր, հանեք պոստերից Արցախի դրոշը ու գնացեք ձեր Հայաստան»․ խաղաղապահը՝ զինծառայողին
BlogԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Նախկին զինծառայող Արամ Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ ինչ են անում ռուս խաղաղապահները ?
Արդեն որերորդ անգամ եմ լսում էս հարցը ։
Պատմեմ լսեք …
Մի քանի ամիս առաջ դեռ երբ ծառայում էի, ադրբեջանցիները չէի դադարում կրակոցները հենց մեր վրանների ու մեր ուղղությամբ , չկար տենց օր որ չկրակեյին ։ Զանգում զեկույցում էինք ասում էին դուք մի կրակեք սպասեք ռուսները կգան ցույց կտաք որտեղա կպել որպես ապացույց։ Սպասում էինք …
4-5 օրը մեկ լավագույն դեպքում գալիս էին ռուսները ու իբր նկարում տանում էին կրակոցի տեղերը։ Մի օր չդիմացա ու հարցրեցի ։
-Մինչև երբա ,որ սենց կրակելու են իսկ մենք պատասխան չենք տալու ,ու իրանք անպատասխան են մնալու ?
— Դուք էլ եք կրակում իրանց վրա ։
-Մենք չենք կրակում ։
— Դե արի զենքդ ստուգեմ։
Զենքս ստուգումա ու հասկանում որ կրակած չի …
Ու հետո ավելացնումա
— Դուք եք մեղավոր հանեք պոստերից Արցախի դրոշը ու գնացեք ձեր Հայաստան ….
Ահա թե ինչա անում ռուսը»։