Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


«Չալաբյանին նորից կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է». Մենուա Սողոմոնյան

Վերլուծություն

Դատավորի կողմից  Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշումը կարող եմ որպես  արտակարգ դատարան դառնալու դրսևորում գնահատել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշեց «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:

«ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների գոյությունը, իսկ այս քայլը տեղավորվում է արտակարգ դատարանի տրամաբանության մեջ: Արտակարգ դատարանի կայացրած վճիռների, որոշումների հիմքում օրենքը, Սահմանադրությունը չէ: Արտակարգ դատարաններն առաջնորդվում են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարության նպատահարմարությամբ: Այսպիսի քայլով Մնացական Մարտիրոսյանը տվյալ դատարանը վերածեց արտակարգ դատարանի: Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելը հակասահմանադրական է: Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս դատական իշխանության ուղղակի կախվածությունը քաղաքական ղեկավարությունից»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ բազմաթիվ իրողություններ ցույց են տալիս, որ Հայաստանում  անկախ դատական համակարգ գոյություն չունի. «Իհարկե, ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը, բայց այնպիսի տխրահռչակներ, ինչպես Մնացական Մարտիրոսյանն է, իրենց գործունեությամբ պարզապես ծառայում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին: Հիմա ի՞նչը կարող է լինել Մնացական Մարտիրոսյանի՝ նման գործողությունների դրդապատճառը: Ավետիք Չալաբյանը ևս հարցրեց՝ ո՞րն է Մ. Մարտիրոսյանի  աշխատանքի մոտիվացիան: Նախ՝ այս դատավորը նախկինում էլ էր հայտնի՝ որպես իշխանությունների կամքը կատարող: Նրա վրա, ըստ էության, հիմա ճնշում է գործադրվում, որովհետև նա նաև Նիկոլ Փաշինյանին էր դատել: Քաղաքական իշխանությունը նրան անել է տալիս այն, ինչ ցանկանում է: Մ. Մարտիրոսյանն այսօրվա իշխանությանը պետք է, քանի որ նրանց իշխանությունը պահպանելու գործառույթ է իրականացնում»:

Նրա խոսքով, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ու իշխանությունը պահպանելու խնդիրն ուղիղ կապ ունեն. «Ի  դեմս Ավետիք Չալաբյանի՝ Փաշինյանն իր իշխանության համար լուրջ հակառակորդի, լուրջ մրցակցի է տեսնում: Ավետիք Չալաբյանը բազմաթիվ համեմատական առավելություններ ունի իր նկատմամբ՝ կապված թե՛ մասնագիտական կապերի, թե՛ բազմաթիվ հաջողությունների, թե՛ նաև համակարգային գործունեության հետ: Բացի այդ, Ավետիք Չալաբյանը հանդես է գալիս իր ազգակործան օրակարգին հակընդդեմ, այդ օրակարգը բացառող լուրջ օրակարգով: Երրորդ՝ Փաշինյանը հնարավորություն չունի Չալաբյանի հրապարակային գործունեությանը հակադրվել թալանի, գռփելու և այլ պիտակավորումների տեսքով: Հետևապես մնում է վախի, ահակաբեկման ու առողջությանը վնաս հասցնելու միջոցը կիրառել: Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է, որպեսզի Չալաբյանը վնասված առողջությամբ դադարի հրապարակային գործունեություն իրականացնել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը նորից կալանավորվեց, այս անգամ՝ երեք ամսով։

Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայով
Ամենադիտված