Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


«Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Պաշտպանական թիմը փաստում է` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է` ակնհայտ է, որ Ավ. Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի:

«Իրավական բաղադրիչ գոյություն ունի միայն այնքանով, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում` ակնհայտ կերպով, բացառապես քաղաքական նպատակներով, սկսած այն պահից, երբ Ավ. Չալաբյանն ապօրինի գաղտնալսվել է: Գործի նյութերից այլևս պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե օպերատիվ կարգով` հատուկ ծառայությունների կողմից կամ դատարանի թույլտվությամբ, այլ ապօրինաբար: Այդ գաղտնալսումն իրականացնող անձի բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել և ոչ մի արդյունք չունեն: Մեր օրենսդրությամբ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրն իրավական հիմք հանդիսանալ չի կարող: Սա մեկ: Երկրորդ` ակնհայտ է, որ ձայնագրությունը մոնտաժված է տարբեր հատվածներից, բայց պարզ չէ, թե ով է իրականացրել այդ մոնտաժը և ինչ շահադրդվածություն է ունեցել կոնկրետ հատվածներն իրար կպցնելու և ամբողջական նյութ ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնում է` ձայնագրությունը տարածվել է իշխանական գործիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցներով:

«Օրինակ իշխանամերձ լրատվամիջոցները տեղադրում են այդ մոնտաժված նյութն իրենց կայքում, այն տարածվում է համացանցում, որից հետո հեռացնում են իրենց կայքից սկզբնաղբյուրը: Նույն օրն այդ ապօրինի, չբացահայտված, մոնտաժված տեսանյութը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման մեջ: Դրանից հետո Ավ. Չալաբյանի տանն իրականացվում է խուզարկություն, որի ընթացքում ոչինչ չի հայտնաբերվում, բայց Չալաբյանը ոչ թե հրավիրվում է ոստիկանություն, այլ բռնությամբ բերման է ենթարկվում, հետո ձերբակալում են: Իրականացնում են երկամսյա կալանք, նախաքննությունն ավարտվում է, սակայն միջնորդում են, որ Ավ. Չալաբյանը լրացուցիչ` 15 օր մնա կալանքի տակ, երբ նախաքննությունն ավարտվել է և ազատության մեջ լինելով նա որևէ գործընթացի վրա ազդելու հնարավորություն չէր կարող ունենալ: Ապօրինաբար երկարացնում են ժամկետը, ընդ որում` մի կարևոր դետալ էլ: Երբ փաստաբանները բողոքարկում են Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշումը, դատարանը հետաձգում է այդ հարցի քննարկումը, նշանակում այն հուլիսի 21-ին, այն դեպքում, երբ հուլիսի 12-ին պետք է լրանար Չալաբյանի` կալանքի տակ գտնվելու ժամկետը: Այսինքն` դատարանը կանխակալ իմանում է, որ հուլիսի 12-ին, միևնույն է, Չալաբյանն ազատ չի արձակվելու և խափանման միջոցի վերաբերյալ նիստը նշանակում է մի քանի օր անց: Հետո լրանում է լրացուցիչ կալանքի ժամկետը, սկսվում է դատական պրոցես, Ավ. Չալաբյանը մեկ շաբաթ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում ցուցաբերում է չափազանց բարեխիղճ վարքագիծ` որևէ կերպ խնդիրներ չի ստեղծում իրավապահ մարմինների գործունեության համար, բոլորից շուտ է ներկայանում դատական նիստերին` չնայած առողջական խնդիրներ ունենալու հանգամանքին, դատարանը նույնիսկ մեկ անգամ բավարարում է նրա խնդրանք-միջնորդությունը բժշկական հետազոտություն անցնելու, հետաձգում է դատական նիստը, անգամ դատարանն Ավ. Չալաբյանին թույլատրում է խոսել նստած, ոչ թե կանգնած, որպեսզի չվնասի նրա առողջությանը, բայց առանց դատախազի միջնորդության, դատական նիստի ընթացքում որոշում է կայացնում Ավ. Չալաբյանի նկատմամբ կիրառել եռամսյա կալանք: Հիմա` այս փաստերի համադրությունը լսողը կարող է մտածել, որ դա իրավական գործընթա՞ց է: Իսկ եթե դա վերաբերում է հանրային դաշտում ակտիվ, ընդդիմադիր գործունեություն ծավալող հասարակական գործչի, որի տեսակետները և հեղինակությունը չափազանց բարձր է հասարակության մեջ, պատկերն ամբողջանում է»,- եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված