Թուրքիան կանգ է առել
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիան կանգ է առել: Չնայած երկրում պարետային ժամը դեռևս գործում է, բայց արդեն 24 ժամ է ինչ ռազմական ակտիվ գործողությունները դադարեցված են կամ մասամբ դադարեցված :
Ըստ իս , սա պայմանավորված է երկու գործոնով: Նախ , Էրդողանի և Դավութօղլու միջև օր օրի հասունացող կոնֆիլկտի գործոնը կա այստեղ: Բանը նրանում է, որ հիմա էլ Թուրքիայի բյուջեի ծախսային մասում փոփոխություններ է ցանկանում մտցնել Դավութօղլուն, իսկ Էրդողանը կտրականապես մերժում է հավելյալ 1.3 մլրդ լիրայի ծախսը:
Սա կտրուկ ազդել է ռազմական գործողությունների վրա, քանի որ Դավութօղլուն ուղիղ ասել է, որ անիմաստ է երկրի ներսում այսքան ծախս անել ռազմական գործողությունների վրա: Երկրորդ գործոնը, որին ես ավելի եմ հավակնում, դա այլևս կռվելու տեղ չունենալն է: Թուրքական բանակն արել է առավելագույնը , նա հրթիռակոծել , ռմբակոծել , դիպուկահարներով լցրել է քաղաքները, ճանապարհներին հերթապահում են զինված պահակները, սակայն PKK-ն շարունակվում է զինվել ու ավելի հուժկու հակահարված հասցնել թուրքական բանակին՝ պատճառելով զգալի մարդկայանին և նյութական կորուստներ:
Թուրքական բանակը կարծես կանգ է առել և մտածում է հաջորդ քայլերի էֆեկտիվության մասին, քանի որ մինչ այժմ չի հասել հաջողության, չնայած օգտագործել է իր լավագույն կադրերն ու զինանոցը: