Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


Պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ սերունդներին. Անտուան Ագուջյանը իր լուսանկարներով աշխարհին պատմում է հայերի մասին

Մշակույթ

Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old

Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ: Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Նա պատմում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում: Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որը համեմատում է հայկական փոքր գյուղի հետ, քանի որ քաղաքում շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը: «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայոց ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն ու հավելում, որ իրենց ցնցել են թուրք դեսպանների դեմ հայերի մահափորձերը, որոնց դեմ են եղել, բայց գիտակցել են, որ այդ գործողությունների արդյունքում բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության խնդիրը: Օտարները հարցրել են, թե ինչի՞ համար են պայքարում հայերը, և հայկական համայնքների ներկայացուցիչները սկսել են պատմել Հայոց ցեղասպանության մասին:

Անտուան Ագուջյանը մեծ ցնցում է ապրել նաև 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին: «Այդ ժամանակ մենք դիտում էինք «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները դեպքի վայրից: Շատ էմոցիոնալ վիճակում էինք, երբ Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ օգնություն ցույց տալու: Մենք ևս ուզում էինք ինչ-որ կերպ աջակցել: Ժամանեցի Հայաստան և մեկ տարի մնացի այստեղ: Հենց այդ շրջանում սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, բայց՝ սիրողական: Լուսանկարում էի արտասահմանյան կազմակերպությունների համար: Երբ վերադարձա Ֆրանսիա, իմ աշխատանքների հիման վրա գիրք-ալբոմ հրատարակվեց: Այդպես սկսվեց իմ պատմությունը»,-ասում է լուսանկարիչը:

Հենց այդ շրջանում է Ագուջյանը որոշել լուսանկարչության միջոցով աշխարհին պատմել հայերի, հայերի ժառանգության մասին: 2000 թվականից սկսել է գնալ տարբեր երկրներ, որոնցում հնարավոր է եղել հայկական հետք գտնել: Եղել է Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում, Թուրքիայում: Լուսանկարել է պատերազմներ, հակամարտություններ և իր աշխատանքները վաճառել է միջազգային լրատվականներին: Ասում է՝ միշտ հետևել ու լսել է փոքրիկ ուրվականներին՝ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք իր հետ են: Ագուջյանը լուսանկարչությունը համեմատում է լեռ բարձրանալու գործընթացի հետ. կա՛մ պետք է մինչև վերջ բարձրանալ, կա՛մ՝ իջնել: Ինքը որոշել է մինչև վերջ բարձրանալ ու ստեղծել իր յուրահատուկ աշխարհը:

Ագուջյանը միշտ սիրել է ազատությունը և չի ցանկացել, որ որևէ մեկն իշխի իրեն, այդ իսկ պատճառով յուրովի է դասավորել իր մասնագիտական կյանքը՝ հրաժարվելով գրավիչ մի շարք առաջարկներից: «Երբ 1997 թվականին մեկնեցի Թուրքիա, վախ կար, բայց նաև հաճույք կար: Գիտեի՝ այն, ինչ անում եմ, այլ մեկը չի արել: Ես պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ մեր երեխաներին, մեր սերունդներին: Ինչո՞ւ մենք պետք է ապրենք, եթե ոչինչ չենք ստեղծում: Պետք է ստեղծել մի բան, որով կկարողանանք օգնել մյուսներին: Միշտ եմ այդպես մտածել: Շատ եմ պատմություն կարդացել, որովհետև այն վայրերը, ուր պետք է գնայի, կապ ունեին մեր պատմության հետ: Այդպես հասունացա ու այժմ կարող եմ ազատ խոսել»,-նշում է լուսանկարիչը, որն իր հայրենակիցների կողքին է եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:

Ցանկացել է Արցախում աշխատել այնպես, ինչպես Իրաքում՝ համագործակցելով մի ջոկատի հետ, սակայն նման հնարավորություն լուսանկարչին գրեթե չի ընձեռվել: «Մեկ-մեկ ջոկատի հետ էի գնում ռազմի դաշտ և վերադառնում, երբեմն՝ վարորդիս հետ: Եղել եմ Մարտունիում, Մարտակերտում, Աղդամում, Քարվաճառում: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառելու կարիք շատ էի զգում ու հասցրի անել դա: Ձգտում եմ լուսանկարել պատմության համար: Վտանգավոր է, թե անվտանգ, պետք է գտնել լավ լուսանկարներ մեր պատմության համար, իսկ պատերազմի թեման շատ կարևոր էր: Երբ պատերազմներ սկսվեցին Իրաքում, Սիրիայում, առանց հապաղելու մեկնեցի, որովհետև կապ էի տեսնում մեզ հետ: Չգնացի որպես ռազմական լրագրող, այլ մարդ, որը վավերագրելու էր պատմությունը: Եթե նկարիչը գեղեցկություն է ստեղծում, դրան զուգահեռ նաև պետք է դժոխքը պատկերի: Իմ աշխատանքում ևս այդպես է»,-շեշտում է նա:

Նրա խոսքով՝ «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված լուսանկարները ծանր են, դրամատիկ, սակայն դրանցում լույս կա: Անտուան Ագուջյանն իրեն տխուր մարդ չի համարում, ասում է, որ շատ է սիրում քեֆ անել ինչպես յուրաքանչյուր հայ և անկեղծ է լուսանկարելիս: «Այն, ինչ ներկայացնում եմ, դժվար ժառանգություն է: Չեմ ուզում, որ աշխատանքներս դիտելիս մարդիկ տխրեն, ցանկանում եմ, որ հասկանան՝ պատմությունը դիալեկտիկ է: Ինչո՞ւ է Թուրքիան ճնշում քրդերին, որովհետև չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Քանի դեռ չեն ընդունել, նույն քաղաքականությունն են վարելու: Իմ աշխատանքներում պետք է տեսնել ոչ թե տխրությունը, այլ քաղաքականությունը: Կան մարդիկ, որոնք ասում են, թե պետք չէ այլևս խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց մինչև Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, մենք վտանգված ենք: Արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց դա»,-ընդգծում է լուսանկարիչը:

Նա ցանկանում է ավելի հաճախ լինել Հայաստանում, շատ աշխատել. լուսանկարչությունից զատ այլ բանով զբաղվել չի ուզում: Խոստովանում է՝ լավ է իրեն զգում հայ ժողովրդի հետ: Մտադիր է «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» ցուցահանդեսը, որը հունիսին ներկայացրեց Երևանում, ցուցադրել նաև Արցախում: «Հատուկ տեղում պետք է կազմակերպել ցուցադրությունը. վայրը պետք է հատուկ ճարտարապետություն ունենա: Միշտ մտածում եմ, որ վայրը ևս կենդանի մարմին է ու պետք է լսել նրան՝ հասկանալու, թե ինչպես կառուցել ցուցահանդեսը: Այդպես եմ առաջնորդվել Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ցուցահանդեսը նախաձեռնելիս: Շատ նպատակներ ունեմ ու պետք է շարունակեմ հետաքրքիր լուսանկարներ անել: Եթե հարյուր տարի անց հայազգի կամ օտարերկրացի պատմաբանները, սոցիոլոգները ցանկանան հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ, հնարավոր է՝ նաև իմ լուսանկարներից ևս օգտվեն»,-նշում է Անտուան Ագուջյանը:

Նա վստահեցնում է, որ շարունակելու է լուսանկարել այնքան, քանի դեռ հնարավորություններ կան դա անելու, քանի դեռ ուժերը ներում են:

Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն Մանվելյան
Ամենադիտված