«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ»․ Գեղամ Նազարյան
BlogՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթևեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առևտրի կամ բիզնես կենտրոն։ Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։ Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։
Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետևել եմ և տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով սկսեցին կառուցել այս անճոռնին։ Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է և այնտեղ, որտեղ Գետառն է հոսում։ Ուզում եմ լսել այն մասնագետներին, որոնք հրապարակայնորեն կհայտարարեն, որ այս շենքը կառուցվում է քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Ուզում եմ լսել այն պաշտոնյաներին, որոնք շինթույլտվություն են տվել»։