Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


Պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը. գերակա նպատակ է բարձրորակ հավկիթների արտադրությունը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուկայում հավկիթները շատ են, ինչպե՞ս ընտրություն կատարել, մասնավորաբար՝ ինչո՞ւ ընտրել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրանքը: Ընկերությունում հստակ գիտեն պատասխանը: Կարևորելով սպառողի պահանջները՝ շեշտը դնում են որակական և համային բարձր հատկանիշների վրա։

«Շիրակ» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է Խորհրդային Միության տարիներին, սակայն անցման ժամանակաշրջանում չի գործել, եղել են այն վերաթողարկելու տարբեր ծրագրեր, փորձել են, չի ստացվել:

«2020 թ.-ի հոկտեմբերին մեր երիտասարդ սեփականատեր Նարեկ Նալբանդյանի նվիրվածությամբ որոշվեց վերագործարկել ֆաբրիկան, բայց փոխելով ուղղությունը, այն է՝ մսատու ուղղվածությունը փոխվեց ձվատու ուղղվածության, որովհետև որպես սնունդ հավկիթը շատ ավելի անհրաժեշտ է մարդուն, քան հավի միսը: Տեղանքի հետ կապված հիմնական բանաձևը, խոսքը գենինժեներիայի մասին է, քամի և ջուր հարաբերակցությունը խիստ պահպանված էր տվյալ տարածաշրջանում, այսինքն՝ այնտեղ նպաստավոր պայմաններ կային ձվարտադրություն կազմակերպելու համար: Երկու տարի էլ չի անցել, և հիմա հանրապետությունում երկրորդ տեղում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի խորհրդական Մանասե Եփրեմյանը:

Ակնհայտ է, որ ցանկացած արտադրության հիմնում ենթադրում է նաև աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է: Եփրեմյանը տեղեկացնում է՝ ներկայում թռչնաֆաբրիկան 130 աշխատատեղ ունի: «Հնարավոր է՝ այս թիվը ժամանակի ընթացքում ավելանա, դա կախված է արտադրության ծավալների աճից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ տարեցտարի կկարողանան խոսել իրենց արտադրանքի գնողունակության և մի շարք այլ ցուցանիշների մասին, քանի որ որոշ հարցերում հենց ժամանակն է որոշիչ գործոնը: Մեկ հպանցիկ հայացք թռչնաֆաբրիկայի և նրա արտադրանքի մասին տեղեկատվությանը, և պատկերացում ես կազմում, որ ընկերության համար գերակա նպատակ է որակը, բոլորովին պատահական չէ նաև ընկերության կարգախոսը՝ «Առողջ սնունդ, առողջ սերունդ»: Այս դիտարկմանն արձագանքելիս տնօրենի խորհրդականը մեջբերում է հին հռոմեացիներին՝ թարգմանելով լատիներենից հետևյալ միտքը՝ «Զբաղմունքներն ազդեցություն են թողնում մարդու բնավորության վրա»:

«Որակը կախված է համակցված կերի քիմիական կազմից, իսկ այն պարտադրված է ճուտ արտադրողի տվյալներից, որոնք տասնյակ տարիներ փորձարկվել են: Այն ցեղատեսակը, որն օգտագործում ենք, փորձարկվել է Գերմանիայում 1959 թ.-ին: Փորձաքննության բոլոր արդյունքներից, մաթեմատիկական բանաձևերից տեղյակ ենք: Ելնելով դրանցից՝ կազմում ենք համակցված կերի բաղադրատոմսը և խիստ հետևում դրա արտադրությանը: Բնականաբար, կերակրումը տեղի է ունենում այդ ծրագրով՝ ոչ ավելի և ոչ պակաս»,-ընդգծում է Եփրեմյանը:

Ձվի շուկան բավականին ռիթմիկ է իր տեսակով, շատ են նաև վայրիվերումները, սրա հետևանքով, օրինակ՝ պարբերաբար գնանկում և գնաճ է լինում: «Շիրակ» թռչնաֆաբրիկան արդեն երկու տարի է՝ ինչ գործում է շուկայում, հետաքրքրվում ենք նաև շուկայի առանձնահատկություններից:

«Շուկայի բնորոշում տալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են կազմում ձվի շուկան: Ավաղ, երբեմն ձևավորվում է գայլային շուկա: Այստեղ ինչ-որ բանաձևեր չեն գործում, պետք է վերացվի նշածս գայլային շուկան, բայց մյուս կողմից դա կապել օրենսդրության հետ, չի կարելի, դեմ եմ դրան: Բիզնեսում, հատկապես սննդի արտադրության մեջ, սահմանափակումներ մտցնելը, շատ սխալ է, թեկուզ, օրինակ՝ մեր ֆաբրիկայի համար դա լինի ձեռնտու: Բայց չէ որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և պետք է հավասար պայմաններում գործենք: Դեմ եմ օրենսդրական ոչ ճիշտ փոփոխություններին, ոչ ճիշտ հսկողությանն ու վերահսկողությանը: Բիզնեսը պետք է լինի ազատ: Այս պարագայում պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը»,-եզրափակում է Մանասե Եփրեմյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
Ամենադիտված