Շիրակի մարզում վթարից մшhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են ՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վանը»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ արմատների մի մասն է». ջութակահար Արա Մալիկյանն անհամբերությամբ է սպասում երևանյան համերգին Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ․ Վենս Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 10-ին Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով Ուկրաինացի զինծառայnղները Մերձավոր Արևելքում խnցել են իրանական «Շաhեդ»-ներ. Զելենսկի Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Հրավառության խանութի պայթյունի հետևանքով վիրավnրների թիվը հասել է 10-ի (տեսանյութ)


«Buissup Global Forum»-ը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը

Հասարակություն

Սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում անցկացվելու է «Buissup Global Forum 2022»-ը։ Այս տարի ևս ֆորումը կազմված է մի քանի բաժիններից` տեսական և գործնական դասախոսություններ օրվա թեմայով, «Wayup» ֆորմատի դասախոսություն, որի ընթացքում խոսնակները կկիսվեն իրենց բիզնեսի հաջողության պատմություններով, մենթորինգ` ֆորումի ամբողջ ընթացքում թիմերի հետ աշխատելու են և ուղղորդեն տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ և «Buissup fights», որի ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ստարտափ բանավեճեր։ Լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսվեց այս կարևոր հարցերի մասին, ինչպես նաև նախորդ ֆորումի մասնակից-հաղթողները ներկայացրեցին իրենց փորձառությունը: Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ ասոցիացիան ստեղծման առաջին իսկ օրվանից այնպես է անում, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ և համախմբվեն ի նպաստ ՀՀ տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման: «Նախորդ տարվանից Տաշիր ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել ենք «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը: «Buissup Global Forum»-ը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում: 7 օրվա ընթացքում կազմակերպվելու են բիզնես դասախոսություններ սկսնակ և երիտասարդ բիզնեսմենների համար: 7 օրվա ընթացքում 200 մասնակից ստանալու է բիզնես գիտելիքներ: Նախորդ տարի ունեցել ենք հաղթող ինը թիմ, ներդրումային պորտֆելը մոտ 1,5 մլն դոլար էր»,-նշեց Ղումաշյանն` ընդգծելով նաև «Buissup»-ի տարբերությունները մեր երկրում և աշխարհում անցկացվող տարբեր ֆորումներից: «Մեր թիմերն աշխատում են մենթորների հետ, նրանք կատարելագործում են ներկայացված ծրագրերը, անելով այնպես, որ դրանք գրագետ ներկայացվեն ժյուրիին և «Armenian Business Forum»-ի շրջանակներում` մեր ամենամեծ միջոցառմանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին: Այն մի հարթակ է, որ համախմբում է 400-ից ավելի հաջողակ գործարարների: Այս տարի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների և ընդգծել ՀՀ դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման մեջ: Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,-հավելեց  Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

«Buissup Global Forum 2022»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ այս ֆորումը թե կոնցեպտուալ առումով, թե բովանդակությամբ հետաքրքիր և Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է: «Ցանկացած հաջողված նախագծի հիմքում երեք կարևոր բաղադրիչ կա` հզոր գաղափար, կայուն թիմ և ռեսուրսներ: Ցանկացած նախագծի իրականացման դեպքում ինչ-որ բաղադրիչի պակաս կամ թերացում կա: Այս ֆորումի շրջանակում փորձում ենք լրացնել բացերը: Օրինակ` ռեսուրսների դեպքում հստակ նշված է, թե ինչպես է թիմը հասնելու այդ ռեսուրսներին: Գաղափարների տեսանկյունից, կարծես թե, խնդիրներ չունենք, բայց պետք է մեր առջև խնդիր դնենք, որ պետք է ունենալ գլոբալ գաղափարներ և լուծումներ, ոչ թե տեղայնացված, այս կերպ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մյուս կարևոր բաղադրիչը թիմն է: Մենթորների առաքելությունը Դիլիջան եկած մեր մասնակիցների մոտ թիմային աշխատանքը զարգացնելն է: Միայն այդ կերպ կկարողանան յոթ օրվա ընթացքում որակյալ արդյունք ստանալ»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծում է` այս ֆորումը կարևոր է այն իմաստով, որ մեր իրականության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, սեր է սերմանվում գործարարության նկատմամբ:

«Text’n Pay Me» ընկերության համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը նշում է` մասնակցելով նախորդ ֆորումին նրանք սկզբում լավ միտք ունեցող թիմ էին, ֆորումի ավարտին հաղթող թիմերից մեկը: 2022 թ.-ին ստանալով ֆինանսավորումը կյանքի են կոչել իրենց գաղափարը, հիմնել են գրասենյակ, ընդլայնել թիմը, գործընկերների թիվը երկու բանկից դարձել է 15-ը: Նշենք, որ «Text΄n Pay Me»-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ «QaylTech» ընկերությունը ևս նախորդ տարի դարձել է ֆորումի հաղթողներից մեկը: Տնօրեն Լիլիթ Գուրօղլյանն ընդգծում է` արդյունքում կարողացել են ընդլայնել թիմը, նորարարական պրոդուկտներն էլ դուրս կգան միջազգային շուկա: 2016 թ.-ից սկսած «QaylTech»-ի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղիների ստեղծմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը: «Medu» ընկերությունը ևս 2021 թ.-ին անցկացված ֆորումի հաղթողների շարքում էր: Ընկերության համահիմնադիր Գևորգ Գրիգորյանն ընդգծում է` Հայ գործարարների ասոցիացիայի օգնությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց գաղափարը, ընդլայնել թիմը, ավելի մեծ բյուջե տրամադրել գովազդային արշավին, դասախոսությունների նկարահանմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը: «Medu.am»-ի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար:

«Buissup Global Forum»-ը իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Լուսինե Առաքելյան

Մեկ օրում աչքի 25 վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 13-ինԱնհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. ՎեհափառԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ումԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըԱրամ Վարդևանյանի ճեպազրույցը Իրանը եւ ԱՄՆ-ը բանակցությունների եւս մեկ փուլ կանցկացնեն երեկոյան. IRIBԵրևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. ՄակրոնԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՎեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանՌուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիրՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքՀայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել էՍամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներԵրեկ Ազգային Ժողովում հյուրընկալել էի գյումրեցի աշակերտների. Հայկ Մամիջանյան ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր Միքայելյան
Ամենադիտված