Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Հունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ


«…Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում. մենք պայքարելու ենք, որպեսզի համայնքի բոլոր բնակիչները մնան և արարեն իրենց բնակավայրերում»

Հասարակություն

Հարցազրույց Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, հայտ եք ներկայացրել, ինչպես ասում են, քաղաքականությամբ զբաղվելու, մասնավորաբար՝ որպես ՔՊ կուսակցության թեկնածու մասնակցում եք Բյուրեղավան խոշորացվածհամայնքի ավագանու ընտրություններին։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։

- Ինչպես գիտեք, ընտրությունները տեղի են ունենում Բյուրեղավան խոշորացված համայնքի 3 բնակավայրերում՝ Բյուրեղավանում, Նուռնուսում և  Ջրաբերում: ՏԻՄ ընտրություններին իմ մասնակցությունը պայմանավորված է նախ և առաջ համայնքում տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու և Բյուրեղավան խոշորացված համայնքում փոփոխություններ բերելու վճռականությամբ: Իհարկե, նաև պետք է ընդգծեմ մեր քաղաքական թիմի դերը իմ թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու և պաշտպանելու համար, որը ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը:

- Քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, հանդիպումներ եք ունենում բնակիչների հետ։ Ի՞նչ հիմնական խնդիրներ են վերջիններս վեր հանում։

- Վերջին շուրջ 14 տարում Բյուրեղավան համայնքում քաղաքային իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել: Նաև պետք է ընդգծեմ, որ համայնքային խնդիրներին այս տարիների ընթացքում ոչ միայն լուծումներ չեն տրվել, այլ նաև շատ հիմնախնդիրներ արդեն լուրջ մարտահրավեր են դարձել համայնքի կենսագործունեության համար: Մասնավորապես, այս պահին համայնքն ունի խմելու ջրի մատակարարման լուրջ հիմնախնդիր, որի հետ կապված մենք ունենք մեր կոնկրետ լուծումները, և 21-րդ դարում մեր համայնքի քաղաքացիները պետք է ունենան տարրական կենցաղային պայմաններ ապրելու համար: Անմխիթար վիճակում է համայնքի բնակֆոնդը՝ մուտքեր, վերելակներ, տանիքներ: Բակերը չունեն պատշաճ պայմաններ մարդկանց ու հատկապես երեխաների առօրյան կազմակերպելու համար: Աղբահանությունը կազմակերպվում է ոչ պատշաճ. քաղաքի տարբեր հատվածներում կարող ենք ականատես լինել աղբի կուտակումների: Բյուրեղավան քաղաքում ունենք 3 հանրակացարան, որտեղ մարդկանց կենսապայմանները բնավ չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Այս խնդրին պետք է վերջնական լուծում տրվի, որի շուրջ մենք ունենք կոնկրետ պատկերացումներ: Քաղաքում մեծ թվով երեխաներ հաճախում են սպորտդպրոց, որտեղ նույնպես ունենք մատուցվող անհրաժեշտ պայմանների բացակայություն: Համայնքի համար Առաջին՝ Հայրենադարձների թաղամասը ունի ճանապարհային խնդիր. հետիոտների համար նախատեսված ճանապարհը անմխիթար վիճակում է, և բացակայում է լուսավորությունը: Նուռնուս և Ջրաբեր համայնքներում կա հանրային տրանսպորտի և կրկին ջրամատակարարման խնդիր: Իսկ այն տեսանելի աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում, հիմնականում կատարվել են 2018 թ.-ից հետո՝  կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս բոլոր խնդիրների լուծումը, հատկապես ֆինանսական տեսանկյունից, քանի որ գիտենք՝ համայնքային բյուջեները բավականին սուղ են։

- Ես չեմ կարծում, որ համայնքային բյուջեները սուղ են, մյուս կողմից էլ կա նաև առկա միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր: Առկա են շատ կարևոր ծրագրեր իրականացնելու արտաբյուջետային, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ դրանք կյանքի կոչելու լուրջ հնարավորություններ: Հետևաբար, համադրելով այս ամենը՝ կարող ենք փաստել, որ մենք ունենք ոչ թե ռեսուրսների, այլ դրանց պատշաճ տնօրինման և կառավարման խնդիր:

- Դուք բավականին երիտասարդ եք, և արդեն բազմազավակ հայր եք` ունեք 4 երեխա: Ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների լուծումը համայնքում:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավոք սրտի, շատ երիտասարդ ընտանիքներ այսօր, ապագա չտեսնելով մեր համայնքում, արտագաղթում են կամ մայրաքաղաք, կամ ընդհանրապես լքում են հայրենիքը: Սա ցավալի իրավիճակ է, որի հետ մենք չենք համակերպվելու: Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում և մեր պայքարի նպատակը հենց այնպիսի փոփոխություններ բերելն է, որ բյուրեղավանցիները, նուռնուսցիները, ջրաբերցիները մնան, աշխատեն, արարեն հենց իրենց համայնքում: Մենք ունենք շատ կարևոր ծրագիր՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները լուծելու համար, և մենք նախանձախնդիր ենք նշածս բոլոր հիմնախնդիրներին լուծում տալու հարցում: 

- Եվ վերջում՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն հենց ձեզ և ձեր քաղաքական թիմին վստահի։

- Ես արդեն նշեցի շատ հիմնախնդիրներ և դրանց լուծման մեր տեսլականը: Մենք գալիս ենք վճռական փոփոխություններ բերելու՝ թիմային ամենօրյա աշխատանքով: Այսօր համայնքային կյանքը գտնվում է լճացած վիճակում, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ համակերպվել այս իրավիճակին, կամ գնալ փոփոխությունների: Համոզված եմ՝ համայնքը ընտրելու է երկար սպասված փոփոխության ճանապարհը:

Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել
Ամենադիտված