ԵԽԽՎ–ում հակահայկական բանաձևերի քվեարկության արդյունքները մտահոգության տեղիք են տալիս
BlogՆորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված հակահայկական բանաձևերի քվեարկության արդյունքների ուսումնասիրությունը, անկեղծ ասած, մտահոգության տեղիք են տալիս նաև մեկ այլ տեսանկյունից.
Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին ամբողջ պատվիրակությունների կազմով բանաձևերի օգտին քվեարկել են նաև Վրաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունները:
Սա նշանակում է, որ այդ պետությունները կոնկրետ և ընդգծված դիրքորոշում ունեն, որը լուրջ հետևությունների տեղիք պետք է տա…
ԵԽԽՎ–ն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունյոթ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։
Հիշյալ քվեարկություններին մասնակցել են թվով 43 պետության ներկայացուցիչներ: Չեն մասնակցել Խորվաթիայի, Կիպրոսի, Մոնտենեգրոյի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները…