Որ դեպքում Փաշինյանը հրաժարական կտա
BlogՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Խորհրդարանական ընդդիմության վրա «բոչկա գլորելով» պայծառ քաղաքական գործիչ կամ ավելի թունդ ընդդիմադիր չեն դառնում։
Թե բա ինչու՞ Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթաց չեն սկսում։
Ակնհայտ է, որ քաղաքականությունը ոչ բաժակաճառ է, ոչ էլ՝ էմոցիոնալ ցանկությունների շտեմարան։
Քաղաքականությունը հաշվարկ է ու ռազմավարություն։
Պարզ է չէ՞, որ վաղը Փաշինյանի հնարավոր անվստահություն սկսելու գործընթացն ունենալու է լոկ 24 ժամյա քարոզչական էֆեկտ, որից հետո գալու է հերթական հիասթափությունը։
Կարիք չկա իրար վրա քար նետել։
Փաշինյանի հրաժարական կարող է լինել համաժողովրդական մեծ ընդվզման ու աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների պայմաններում, բայց ընդդիմությունն էլ իր հերթին պետք է ներկայացնի իր վարչապետի թեկնածուին, ճգնաժամային կառավարման թիմն ու կոնկրետ ծրագիրը։
Մնացածը՝ լոլոներ են։
Հ.Գ. Շնորհավոր Խաչվերաց։
Թող Աստված ողորմությամբ դատի մեղավորներիս։
Էդուարդ Շարմազանով