Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Հայաստանը կարևորում է հայ-կանադական միջխորհրդարանական համագործակցության խորացումը

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, մայիսի 26-ին Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների եւ Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ դա հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր է ոչ միայն եւս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլեւ նմանօրինակ հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու առումով:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաեւ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ելույթով հանդես գալու համար: Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝ Ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձեւի ընդունման համար:

ԱԺ նախագահը փաստել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: Նա նշել է. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ աղետներից եւ վտանգներից երկիրը զերծ պահելը պատգամավորական մանդատի բաղկացուցիչներից է»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը:

Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար եւ նշել, որ կարեւորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջեւ. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով եւ երկխոսությամբ: Նա կարեւորել նաեւ համագործակցությունը Հայաստանի հետ եւ նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաեւ կանադական կողմի աջակցությամբ: Քննարկվել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը:

Զրուցակիցները խոսել են Կանադայի հայ համայնքի մասին, որը, ըստ կանադական կողմի, օրինակելի համայնք է եւ մեծ ներդրում ունի երկրում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում:

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված