«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Առեղծվածային հրադադար. «Հրապարակ»

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Հրապարակ»-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանին հաստատված առեղծվածային հրադադարի փաստը նախօրեից քննարկվում է քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գուժեց, թե պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, եւ որը մայրաքաղաքի կենտրոն դուրս բերեց համբերությունը կորցրած բազմահազար քաղաքացիների, սահմանին հանկարծ հրադադար հայտարարվեց: Ավելին, հրադադարը չնչին խախտումներով պահպանվեց նաեւ հաջորդ օրը։

Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշ երեկոյան Հանրայինի եթերով ասաց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն: Փաստացի, ադրբեջանական կողմը հավատարիմ մնաց նախօրեի պայմանավորվածությանը, այն դեպքում, երբ խախտել էր ՌԴ միջնորդությամբ դեռ սեպտեմբերի 13-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Բայց կասկածներ կան, որ ոչ մի էական միջամտություն էլ չի եղել` բոլորովին այլ գործոններ են առաջացրել հրադադարի «պահանջը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի կեսգիշերն անց հարձակումից հետո առավոտյան ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։ «Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան եւ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից (ՀՀ ժամանակով՝ 10:00-ից) հրադադարի հաստատման մասին, կիրականացվի ամբողջությամբ»,- ասված էր  ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Սակայն հրադադարի հաստատումից հետո էլ սահմանին իրավիճակը շարունակեց մնալ լարված։ Հենց այս փաստն էլ տարատեսակ քննարկումներ ու վարկածներ առաջացրեց նախօրեին հաստատված եւ պահպանված հրադադարի թեմայով, հնչեցին կասկածներ` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության մասին։  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ  գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել արտաքին քաղաքականությունում, բանակցություններում` իրականում սա զուտ հումանիտա՞ր հրադադար է, ինչպես ներկայացվում է, թե՞ հնարավորություն է՝ գործողությունները նոր ճակատում այլ ինտենսիվությամբ զարգացնելու համար․ «Իրականության մեջ մի քանի պատճառ կարող է լինել՝ հրադադարի հաստատման, դրանցից առաջնային է այն մեկը, որը հատկապես քննարկումների առարկա դարձավ քաղաքական իշխող ուժի ղեկավարի հայտարարություններից հետո: Այն է, որ կա քաղաքական պայմանավորվածություն, ինչի հետեւանքով Հայաստանը պետք է գնա Ադրբեջանի ներկայացրած որոշ պահանջների կամ առանցքային պահանջների իրացմանը:

Եվ եթե Ադրբեջանի ներկայացրած որոշ առանցքային պահանջները Հայաստանը կատարել է, դրա հետեւանքով Ադրբեջանը ժամանակավորապես հրադադար է հայտարարել` մինչեւ այդ ներկայացրած պահանջների կյանքի կոչումը։ Երկրորդ տարբերակն այն է, որ հնարավոր է Ադրբեջանը որոշակի վերախմբավորումներ է իրականացնում ճակատում եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավոր դադար է վերցրել։

Բնականաբար, չեն բացառվում նաեւ այլ զարգացումներ, բայց ես կարծում եմ, որ այս պահին հրադադարի գլխավոր պատճառները կարող են այս երկուսը լինել»։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, կասկած չունի, որ սեպտեմբերի 13-ից սանձազերծված պատերազմը Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության արդյունք է, եւ երբ բանակը սկսեց իր առաքելությունը կատարել` թշնամուն հետ շպրտել, իսկ ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, երկուսն էլ ընկրկեցին․ «Տեղի ունեցողն այնքան պարզ է, որ մեծ ջանքեր պետք չեն հասկանալու համար։ Այդ հարձակումը, ամեն ինչը եղել է պայմանավորված։ Մարդիկ պայմանավորվել են, սա ասել է, որ կստորագրեմ, իսկ մինչ այդ հակառակորդը պետք է ուժի միջոցով ճեղքեր մեր սահմանը, որ լեգիտիմ հիմք առաջանար։ Բայց երբ հակառակորդն անհաջողության մատնվեց` չկարողացավ ճեղքել մեր պաշտպանությունը, հիմա որ ստորագրեր, կասեին` դու 100 տոկոսով դավաճան ես, ի՞նչ է եղել, որ ստորագրում ես` մարդիկ կռվում են։

Իրենք ուզում էին վիճակն օրհասական դարձնել, բայց իրենց ծրագրերը ժողովուրդը խափանեց, դա է պատճառը, որ հետ են կանգնում»։ Կան նաեւ այլ վարկածներ, դիցուք՝ որոշ շրջանակներ պատահական չեն համարում, որ հրադադարի մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հայտնի է Արեւմուտքի հետ կապերով, իսկ սա նշանակում է, որ Արեւմուտքը, հասկանալով, որ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում, իսկ նրա հեռանալն իրենց ձեռնտու չէ, ոչ էլ Ադրբեջանին է ձեռնտու, որոշել են հետ քաշվել, մինչեւ ներքաղաքական գործընթացները հանդարտվեն։ Ի դեպ, երեկ՝ օրվա վերջում, Ալեն Սիմոնյանն էլ հրապարակային հայտնեց, որ ԱՄՆ դերակատարումը հրադադարի հարցում մեծ է եղել։ Մի ուշագրավ փաստ եւս. մեզ ասացին, որ սահմանին կանգնած զորքին չեն տեղեկացրել հրադադարի պայմանավորվածության մասին, դիրքերում կանգնածներն անգամ անակնկալի են եկել, որ ադրբեջանցիները միանգամից ինչ-որ հրաշքով լռել են:

 

 

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված